1. Մի՛ ակնկալիր, որ երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին դու ես կամ ինչպիսին դու ուզում ես: Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր:
2. Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ դու տվել ես իրեն: Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին, և սա երախտագիտության անշրջելի օրենքն է:
3. Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես:
4. Մի՛ նայիր նրա խնդիրներին վերևից: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի:
5. Մի՛ նվաստացրու:
6. Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները հանդիպումներն են երեխաների հետ: Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ:
7. Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար: Տանջվիր, եթե կարող ես, բայց չես անում: Հիշիր, որ երեխայի համար բավարար արված չէ, քանի դեռ ամեն ինչ արված չէ:
8. Երեխան բռնակալ չէ, որը տիրում է քո ողջ կյանքը, նա միայն մարմնի և արյան պտուղ չէ: Դա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ՝ նրա մեջ պահպանելու և զարգացնելու ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է. պետք է աճեցնել ոչ թե սեփական երեխան, այլ՝ պահ տրված հոգին:
9. Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզենա, որ անեն քո երեխային:
10. Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա' անտաղանդ, ձախորդ, հասուն: Ուրախացիր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է:
Յանուշ Կորչակ