Մեծ Բրիտանիայում մի խումբ հետազոտողներ կազմել են մանկական հարցերի տասնյակը, որոնք ամենաշատն են վախեցնում ծնողներին: Հարցմանը մասնակցել են ավելի քան 2000 ծնողներ: 

Ամենաբարդը պարզվել է «Ինչու՞ է լուսինը երբեմն ցերեկը երեւում» հարցն է: Դրան հաջորդում են «Ինչու՞ է երկինքը կապույտ» եւ «Երբեւէ կհանդիպե՞նք այլմոլորակայինների» հարցերը: 5 գլուխկոտրուկների շարքում են նաեւ «Որքա՞ն է մեր մոլորակի քաշը» եւ «Ինչու՞ են ինքնաթիռները օդում կախված» հարցերը:

6-րդ տեղը զբաղեցրել է «Ինչու՞ է ջուրը թաց», 7-րդը՝ «Ինչպե՞ս բաժանել սյունակով», 8-րդը՝ «Ձմռանը մեղուները եւ թռչունները ու՞ր են կորում», 9-րդը՝ «Որտեղի՞ց է հայտնվում ծիածանը», 10-րդը՝ «Ինչու՞ տարբեր ժամանակային գոտիներ կան» հարցերը:

Հարցված ծնողներից շատերը խոստովանել են, որ երեխաների հարցերին պատասխանելու համար իրենց չի բավականացրել դպրոցում ստացած մաթեմատիկական եւ բնագիտական գիտելիքները: Ծնողների կեսն անհանգստություն եւ դժգոհություն է զգում, երբ չեն կարողանում պատասխանել երեխաների հարցերին: