Ըստ Տաջիկստանի ՆԳ նախարար Ռամազոն Ռահիմզոդայի՝ սիրիական հակամարտությանը մասնակցում են հանրապետության ավելի քան 200 քաղաքացիներ, ձերբակալվել են 2 երիտասարդական խմբավորումներ, որոնք իբր պատրաստվում էին մեկնել Սիրիա՝ ռազմական գործողություններին ներգրավվելու նպատակով, ինչպես նաև ընթացիկ տարվա ընթացքում տաջիկական հատուկ ծառայությունների կողմից 5 քրեական գործ է հարուցվել Սիրիայում կռված երկրի քաղաքացիների նկատմամբ։

 

ՆԳՆ ղեկավարը նաև նշել է, որ տաջիկները Սիրիա են հասնում Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքիայի, Ռուսաստանի տարածքներից։

 


Մինչ այս ուսումնասիրված ստատիստիկան ցույց է տվել, որ Սիրիա մեկնած «ջիհադականների» թվաքանակի իրական պատկերը շատ հաճախ առնվազն կրկնակի անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները․ կարծում եմ՝ Տաջիկստանը բացառություն չէ:

 

 

Արմեն Պետրոսյան