ԵՏՄ-ին Հայսատանի անդամակցության ձգձգման պատճառներից մեկը փորձագետները համարում են Վրաստանի կողմից եվրոասոցացման համաձայնագիրը ստորագրելը: Մտավախություն կա, որ Վրաստանից ապրանքների մուտքը մեր երկիր կիրականացվի բարձր մաքսադրույքներով, նույնը՝ հայկական ապրանքների՝ դեպի Ռուսաստան վրացական տարածքով տեղափոխելու դեպքում:

 

 

Բայց եթե հարցին մոտենանք նորին մեծություն տնտեսական շահի տեսանկյունից, ապա Վրաստանը առանց ռուսական շուկայի չի կարող իր արտադրանքի զգալի մասը իրացնել: Նշանակում է տնտեսական առումով նրան ձեռնտու է լինելու համագործակցել ԵՏՄ-ի հետ: Ուրեմն, դժվար թե մեր ապրանքների տարանցման հարցում խոչընդոտներ լինեն:

 

 

Մի թեմա էլ կա: Բա որ վրացի գործարարները փորձեն իրենց բիզնեսի մի մասը տեղափոխել Հայասստան, կամ ներդրում անելով, համատեղ ձեռնարկություններ բացեն Հայաստանում:

 

 

Մի ասեք ֆանտաստիկա է: Բիզնեսը հայրենիք չունի, եթե կա տնտեսական շահ:

 

 

Անահիտ Գրիգորյան