Արգենտինա-Գերմանիա եզրափակչի մասին մի բան էլ ասեմ ու լռեմ՝ մինչեւ խաղի ավարտը...
Երբ այսօր շատերը խաղի ելքը լուծված են համարում՝ ելնում են զուտ Գերմանիա-Բրազիլիա խաղի արդյունքից, հիմնվում դրա տպավորության վրա...
Բայց դրանից առաջ հարկ է մտաբերել մինչ այդ գերմանացիների խաղերը. այո, տպավորիչ հաղթանակ Պորտուգալիայի նկատմամբ, սակայն, միեւնույն ժամանակ հազիվհազ ոչ-ոքի Գանայի հետ, դժվարին հաղթանակ ամերիկացիներին, էլ ավելի դժվարին հաղթանակ Ալժիրի նկատմամբ ու ոչ այնքան համոզիչ հաղթանակ ֆրանսիացիներին:
Այսինքն՝ եթե չլիներ բրազիլիացիների նկատմամբ տարած հաղթանակը (որը ավելի շատ բրազիլիացիների՝ մի քանի րոպեում մանթրաժի վիճակում հայտնվելու եւ դրանից դուրս չգալու արդյունք էր), ապա շատերը գերմանացիներին չէին համարի անպարտելի, գերհզոր հավաքական ու 100 տոկոս վստահությամբ չէին կանխորոշի եզրափակչի ելքը...
Ասածս այն է, որ չի կարելի մեկ խաղի տպավորությամբ համոզմունքի աստիճանի հասցվող եզրակացություններ անել...
Արգենտինա-Բրազիլիա խաղը հավասար հնարավությունների պայքար է՝ 50-50...
Համլետ Կիրակոսյան