Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս հայկական կողմի համապատասխան պաշնոնյաները միշտ նշում են, որ հայ-վրացական հարաբերություններում չկա խնդիր, որ լուծելի չլինի: Թվարկում եմ խնդիրներ, որոնք առ այսօր լուծված չեն.
1.Հայատառ գրականության մուտքի արգելքը Վրաստան: Ինտերնետի դարում նման արգելքն անհասկանալի է և, թերևս, ավելի շատ հոգեբանական նշանակություն ունի:
2. Հայոց պատմության դասավանդման հարցը Վրաստանի հայկական դպրոցներում: Այս հարցը նույպես առ այսօր լուծված չէ: Միթե՞ սա խնդիր չէ:
2. Հայաստանի մի շարք քաղաքացիների մուտքի արգելքը Վրաստան, ի դեպ առանց կոնկրետ հիմնավորման: Սա ձեռք առնելու նման մի բան է:
3. Հայկական կապիտալով բիզնես նախաձեռնություններ Ջավախքում: Հայկական կողմը շահագրգռված չէ, իսկ վրացական կողմը նման փորձերը տարբեր մեթոդներով չեզոքացնում է:
Այս շարքը շարունակելի է… Կամ մարդիկ խնդիր ասվածն այլ կերպ են ընկալում, այսինքն տվյալ երևույթը խնդիր չեն համարում, կամ զբաղված են պոպուլիզմով ու քաղաքական մանիպուլյացիայով, կամ ինքնախաբեությամբ: Ազնիվ եղեք, խնդիրները մի թաղեք, այն ձնագնդի էֆեկտով մի օր կմեծանա ու կպայթի:
Արտյուշ Գրիգորյան