Ինչ հետաքրքիր է չէ: Ափսոս հասկացողները իշխանական էշելոնում քիչ են նման նրբերանգների, կամ էլ վախից չեն արտահայտվում, ինչ են հասկանում: Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները հուլիսի 8-ին չի ընդունում Սերժ Սարգսյանին՝ մեկնաբանելով, որ հիվանդ է։

 

Հուլիսի 12-ին բավականին առույգ տեսքով ընդունում է Վ․Վ․ Պուտինին։ Ասել կուզի, ինքն ընդունում է միայն երկրի ղեկավարներին և ոչ թե տվյալ երկրի ինքնավար սուբյեկտներից մեկի նահանգապետին: Ինչևէ, նույնիսկ Էօրնեկյանն այստեղ դեր չի խաղացել, որ տիկին նախագահուհին ընդունի:

 

Թեև, եթե հաշվի առնենք լուրերը, թե Մոսկվան աչք է դրել մեր Զվարթնոց օդակայանի վրա, ապա ով իմանա, գուցե այդ "դիպլոմատիկ վատառողջության" մեջ նաև Էօրնեկյանն իր դերակատարությունն ունի: Դեռ երբեք ՀՀ նախագահին նման բաց տեքստով չեն հասկացրել «ով ես դու արա ձեր քուչում» արտահայտությունը իր ողջ դառնությամբ: Ցավալի է բայց փաստ:

 

 

Նարեկ Գաբրիելյան