ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկն ասում էր, թե Նիկոլը տավուշյան մարտերն էր ղեղավարում, հա՞:
Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել և հուսամ՝ այլևս չի ունենա: Ամուլսարի շուրջ ծավալվող ոստիկանական օպերացիան դրա վառ օրինակն է:
Նիկո՛լ, ինչո՞ւ ես մտել մարագը: Բա ինչո՞ւ մի հատ ժողովրդի հետ չես խոսում, չես բացատրում:
Ինչո՞ւ, եթե որոշում ունես, թաքուն ես պահում ու ուժ կիրառում մարդկանց հանդեպ:
Իսկ եթե չունես որոշում, ինչո՞ւ ես երկրում պրոցեսները բրախել ինքնահոսի, որտեղ բախումների ընթացքում պետական մարմիններն ուժ են կիրառում քաղաքացիների հանդեպ:
Նիկո՛լ, խոսա, իրար արի, ձայն հանիր:
Թե չէ հեշտ են ուրիշների աշխատանքն ու արժանիքները քեզանից էլ ավելի անբան ու անպիտան մարդկանց միջոցով սեփական անձին վերագրելու շոուները:
Ազատություն Վահագն Վարագյանին ու բոլոր բերման ենթարկվածներին»: