1918 թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայացուցիչն էր Մեհմեդ Ալի փաշան, ով հետեւում էր Հայաստանի կողմից Բաթումի պայմանագրի կետերի կատարման ընթացքին: Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից եւ դաշնակիցների նավատորմի' Ոսկեղջյուրում խարիսխ նետելուց հետո, երբ Թուրքիայում սկսեցին ձերբակալել իթթիհատական գործիչներին' Մեհմեդ Ալին ինքնասպանություն գործեց: