Օբաման որոշել է փոխել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ու ներկայացրել է նոր դեսպանի թեկնածություն սենատին՝ Ռիչարդ Միլլզին, ով այժմ զզբաղեցնում է Լիբանանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ոնց հասկանում եմ, եթե Սենատը ընդունի միլզի թեկնածությունը, դա կլինի նրա առաջին աշխատանքը՝ արտակարգ ու լիազոր դեսպանի պաշտոնում, չնայած որ բավականին հարուստ փորրձ ունի. աշխատել է Բաղդադում, Իսլամաբադում, Լոնդոնում, Փարիզում, Մալթայում և այլուր:


Սա հարցի պաշտոնական ու երևացող կողմը: Այսպես ասած՝ այսբերգի գլուխը, սակայն հետաքրքիր է նաև չերևացող կողմը. ինչո՞ւ են ուզում փոխել Հեֆֆերնին: Չէ՞ որ Հայաստանը, թեև փոքր երկիր է ու բազմաթիվ խնդիրներ ունի, առանցքային դերակատարություն ունի՝ առանցքային տարածաշրջանում, որտեղ բախվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Իրանի շահերը: Ենթադրում եմ, որ Հեֆֆերնի աշխատանքից գոհ են, որովհետև չի կարելի ասել, որ նրա պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ շահերը հայաստանում ըստ արժանավույնս ներկայացվեցին ու պաշտպանվեցին: Ասեմ ավելին, Հեֆֆերն իմ կարծիքով ձախողել է իր վրա դրված առաքելության կատարումը, որովհետև արդեն վեր է ածվել հակասական ընկալվող կերպարի, ով պարբերաբար հայտնվում է մեդիաների ու հասարակության ուշադրության կենտրոնում: Նրան չափից դուրս շատ են քննադատում՝ տարբեր հայտարարությունների ու նախաձեռնությունների համար, իսկ ամենամեծ ձախողումը վստահաբար կարելի է համարել Պարտադիր կուտակայինի տապալումը, որի համար այդքան շահագրգռված էր ԱՄՆ-ը:

 

 

Անդրանիկ Իսահակյան