Այս հաղորդման ընթացքում քննարկվելու է ինտերնետի և վեբի ձևակերպման գործընթացն ու դրանց առավելությունը տարբեր կողմերը մարդու կյանքի վրա:
Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ թե ինչպես գիտության և նոր տեխնոլոգիաների զարգացումը ժամանակակից աշխարհի փոփոխության և բարդացման պատճառն են դարձել: 20-րդ դարավերջի երևույթներից մեկը, որը մարդու կյանքն վերափոխել է, համագարգչի հայտնաբերումն է, որը արագ թափով շարունակում է զարգանալ: Այդ նոր սարքի մուտքը շուկաներ, Մաք Լոհանի բնութագրմամբ աշխարհը վերածեց «Գլոբալ գյուղի», հատկապես որ համակարգչին զուգահեռ աշխարհին ներկայացվեց «Ինտրնետ»-ը: Ինտրնետը կարողանում է ամենակարճ ժամանակամիջոցում տեղեկություններ փոխանակել աշխարհի ամենահեռավոր անկյունները և տեղեկությունների փոխանակման այդ հոսքը, միգուցե ներկայիս դարաշրջանի ամենակարևոր երևույթն է և ամբողջ աշխարհը մի կերպ կապված է նրան:
1957 թվականին Խորհրդային Միությունը «Սպուտնիկ» անունով առաջին հաղորդակցական արբանյակը ուղարկեց տիեզերք: Այդ գործողությունը պատճառ դարձավ, որ տիեզերքում սրվի Արևելքի և Արևմուտքի երկու մեծ տերությունների մրցակցությունը: Ի պատասխան ԽՄ այդ գործողությանը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը գործադրեց (ARPA) անունով զարգացած հետազոտությունների նախագիծը:
Եվրոպայի համար նախատեսված ամենակարևոր ծրագրերից մեկն այն էր, որ փորձեին միաժամանակ տարբեր վայրերում գտնվող մի քանի համագարգիչների միացնել միմյանց: Այս գործողությունը իրականացնելու դեպքում հնարավոր կլիներ կապի միջոցները հիմնական փոփոխության ենթարկել և տեխնոլոգիաների պատերազմի ոլորտում դա համարվում էր ԱՄՆ-ի հաղթանակի խաղաքարտը: Այս նախագիծը արդյունավորվեց 1960-ականների վերջում և հնարավոր եղավ աշխարհի տեարբեր կետերում չորս համակարգիչների միացնելով տեղեկություններ փոխանակել նրանց միջև: Այս նախնական ցանցը «Արպանետ» անվանվեց: Հետագա տարիների ընթացքում ընդարձակվեց այդ ցանցը, սակայն այն օգտագործվեց միայն ռազմական և հետազոտական նապակներով: Վերջապես 1982 թվականին և ցանցերի հարաճուն զարգացումով և տեղեկատվության հոսանքի հասանելիության օգտատերերի պահանջի հետևանքով, «Արպանետ» հանկարծակի ցատկ կատարելով ընդլայնեց իր գործողությունները և անվանափոխվեց «Ինետրնետ»-ի: Այնուհետև ինտերնետը դարձավ ընդարձակ ցանց, որը գործնականում հնարավորությունն ուներ ամբողջ աշխարհի համակարգիչները միացնել միմիանց:
Ինտերնետ բառը հապավումն է International Networking բառակապակցության, որը նշանակում է «Համաշխարհային ընդարձակ ցանց»: Ինտերնետը բաղկացած է միլիոնավոր համակրգիչներից, որոնք հեռախոսի, լարերի կամ արբանյակի միջոցով կապված են միմիանց: Այդ համակարգիչները միանման լեզվով և ինտերնետի պրոտոկոլի միջոցով հաղորդվում են միմյանց հետ: Իրականում ինտերնետը տեղեկատվության մայրուղի է, որի միջոցով փոխանակվում են տեղեկությունները և հիմնված է մի շարք կանոնների և ստանդարդների (պրոտոկոլ)-ների վրա: Ինտերնետի միջոցով հնարավոր է տեղեկությունները մեկ կետից փոխանցել մյուս կետը: E-Mail, (FTP) և շատ այլ բառեր այն պրոտոկոլների անուններն են, որոնք հատուկ հանձնառություն ունեն որոշակի տեղեկություններ փոխանակելու համար:
1989 թվականին Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևի (CERN)-ի հետազոտական կենտրոնում համակարգչի մասնագեդ Թիմ Բերնըրս Լիին (Tim Berners lee) ինտերնետի համաշխարհային ցանցի տվյալների համար նախագծում էր տեղեկատվական կառավարման մի համակարգ: Նա գերտեքստային մի համակարգից էր օգտվում, որը կարող էր առանց նկատի առնելու տեղեկությունների վայրը, կենտրոնացված ձևով դրանք ցուցադրել մի շարք էջերի վրա: Բերնըրս Լիին, իր հայտնաբերումը (World Wide) WWW Web կամ հենց վեբ անվանեց, որը ինտերնետի տեղեկեություններին հասանելիություն ունեցող մի համաշխարհային ցանց է: Այնուհետև տեղեկությունները էլեկտրական ֆայլերի վերածելու կապակցությամբ ստեղծվեց մի շարժում, որն անվանվեց վեբ 1 (Web 1):
Այս շարժման արդյունքն այն է, որ այսօր մեր տրամադրության տակ են գտնվում տարբեր տեղեկություններ պարունակող միլիոնավոր էջեր և դա շարունակվելու է ապագա տարիներում: Մասաչուսեթսի տեխնոլոգիաների համալսարանի (MIT) փորձագետների ասելով, ներկայումս յուրաքանչյուր մարդու տեղեկատվության չափաբաժինը 8 գիգաբայթ է, որը 2020 թվականին հասնելու է 1000 գիգաբայդի: Սա նշանակում է, որ այն ինչ ինտերնետում չկա գոյություն չունի:
Ինտրնետն իր ցանցային բնույթի բերումով, արագությամբ տարածում է իրեն կապված բոլոր տեղեկություները: Վեբ 1-ի ստեղծումից մի քանի տարի անց, ստեղծվեց վեբ-2: Վեբ-2-ի հայտնվելով հնարավոր եղավ համատեղել տվյալները և հզորացնել վեբի հիման վրա պատրաստված ծրագրակազմերը: Այդ ծրագրակազմերը օգտագործելով հնարավոր եղավ վեբի պարզ էջերի կառուցվածքը վերածել բազմակողմանի միջավայրի, որը հնարավորություն է ընդձեռնում անհատական և հավաքական կապերի հաստատման համար: Վեբ-2-ի գործառման միջոցով ստեղծվեցին սոցցանցերը, որոնք մեծապես ընդառաջվեցին օգտատերերի կողմից: Այսօր վեբ-2-ի մեխանիզմի զարգացման շնորհիվ ենթահող է ստեղծվել վեբի հիմամբ ամեն տեսակ ծրագրակազմ ստեղծելու համար: Այսպես կարիքը չկա անձնական համագարգչի վրա տեղադրել ծրագիր, իսկ օգտատերերը հնարավորություն ունեն ամենուրեք հասանելիություն ունենալ վեբ-ին: Այս երևութը թվայնացված և էլեկտրոնային հասարակության իդեալն է համարվում: Թերևս մի ժամանակ հնարավոր չէր պատկերացնել, որ համակարգչային ծրագրերն այնպիսի հնարավորություններ կարող են ընդձեռնել, որոնց միջոցով դյուրությամբ հնարավոր կլինի կատարել եռաչափ նախագծումներ, պատրաստել մուլտիպլիկացիոն ֆիլմեր կամ դիտել հեռուստատեսային ծրագրեր և լսել մեր ցանկացած երաժշտությունը: Սակայն, վեբի հիման վրա զարգացած ծրագրակազմերը իրականացրել են այդ խնդիրները: Վեբ-3-ի զարգացած ծրագրերը և ստեղծված ուշիմ համակարգերը կարող են օգտատերերի նպատակն ըմբռնել և նրանց օգնել նախագծի առաջադիմության և որոնողական աշխատանքներում: Այս երևույթը տեխնոլոգիաների հեղափոխություն է առաջացնելու, որի մասին շատ քչերն են մտածել:
Վեբ-ի համաշխարհային ցանցը ինտերնետի տեղեկատվական նորագույն ծառայություններից է համարվում, որը նրա մյուս միջոցների ու սպասարկությունների համեմատությամբ արագ թափով է զարգանում և տեսաբաններից շատերն այն կարծիքին են, որ վեբի համաշխարհային ցանցի հայտնվելը, որն հնարավորություն ունի գրաֆիկական գունավոր տեսարաններ ցուցադրել, ֆիլմ, ձայն և տեքստ փոխանակել, այն կարևոր գործոններն են, որոնք պատճառ են դարձել ինտերնետի հարաճուն տարածումը: Այնպես որ այսօր արագ թափով մեծանում է վեբի օգտագործողների թիվ աշխարհում:
Անկասկած, համակարգիչները և նրանց դյուրամատչելի հնարավորությունները, հատկապես ինտերնետի համաշխարհային ցանցը նոր հորիզոն են բացել մարդու առջև։ Ինտերնետը փոխարինել է աշխատանքի և կյանքի ավանդական ձևերը, այնպես որ այսօր հնարավոր է ինտերնետի միջոցով կատարել բանկային աշխատանքները, հետևել ուսմանը, ուղարկել նամակներ գրքեր և ուսումնասիրական հոդվածներ, կարդալ գրքեր և թերթեր, դիտել ֆիլմեր, լսել երաժշտություն և այլն։ Այսպես դուք կարող էք բնակարանից ինտերնետի միջոցով կատարել ձեր աշխատանքները և ժամանակի ու ծախսերի մեջ խնայողություն անելով զբաղվել այլ գործերով։ Մյուս կողմից հետազոտողներն ու ուսանողները ինտերնետի միջոցով կարող են ամեն տեղ զբաղվել իրենց ուսման և հետազոտման աշխատանքներով և ուսումնասիրությունների համար ինտերնետից օգտվել, որպես աղբյուր է և գրադարան, որը միշտ բաց ու պատրաս է։
Վարչական ոլորտում, այսօր բոլոր հիմնարկություններն ու կազմակերպությունները կայքեր ունեն, որոնց մեջ ներկայացնում են իրենց ծառայությունները և հնարավորություն են ընդձեռում աշխատանքներից շատերը կարգավորել հեռվից։ Այսպես պակսում է կազմակերպություններին դիմողների թիվը և գործերը կատարվում են ավելի կարճ ժամանակում։ Նույնիսկ ընկերությունների և գործարանների տնորենները կարող են հեռվից ղեկավարել իրենց ենթակա կազմակերպությունը և հարկ եղած կարգադրությունները կատարել աշխատողներին։
Ինտերնետը կարող է օգտակար լինել այն մարդկանց համար, որոնք տարբեր պատճառներով ինչպես հիվանդության կամ հաշմանդամության պատճառով չեն կարողանում տեղից շարժվել կամ բնակվում են քաղաքից հեռու վայրերում: Այդ տեսակ մարդիկ դյուրությամբ կարող են տեղեկություն ստանալ աշխարհի բոլոր իրադարձությունների մասին և նույնիսկ կատարել իրենց աշխատանքները։ Նաև ամեն մարդ կարող է վիրտուալ համալսարաններում հեռակա կերպով շարունակել ուսումը։
Աշխարհի շատ երկրներում ինտերնետը դերակատարություն ունի քաղաքականության մեջ և ընտրությունները կատարվում են վիրտուալ ձևով: Այսպես վիրտուալ միջավայրում մեծացել է ընտրական քարոզարշավների նշանակությունը։
Ներկայիս ժամանակաշրջանում, կապի նոր միջոցների հայտնաբերումը փոփոխության է ենթարկել մարդու կյանքը և խախտել է աշխարհի հավասարությունները։ Այսօրվա համաշխարհային տեղեկատվական հանրությունը շրջապատված է նոր ԶԼՄ-ներով ու ցանցերով, այդ թվում Ֆեյսբուքը, Թուիթերը, Յու-Թիուբը և այլն, որոնք իրենց հետ բերել են հասարակական նոր կառուցվածք ու մշակույթ։
Հաշվի առնելով այս բոլորը, ինտերնետը աշխատանքի բոլոր գործընթացներում ներկա է մարդու կյանքում և հնարավոր է լավագույնս օգտվել նրանից։ Իսկ մյուս կողմից, այդ բոլոր առավելությունների կողքին, զգալի են նաև այդ նոր տեխնոլագիայի վտանգները։ Հաջորդ հաղորդման ընթացքում կանդարադառնանք ինտրնետի ուշագրավ ազդեցությանը մարդու կյանքի վրա։