Մտքերի, տեղեկությունների և լուրերի փոխանակումը հասարակական կյանքի անհրաժեշտություններից է համարվում: Վաղ կազմավորված հասարակություններում, որոնք կազմված էին սահմանափակ թվով մարդկանցից, կապի միջոցներն էին լեզուն ու բանավոր խօսքը: Հասարակությունների ընդլայնման ու մշակութային առաջադիմության հետ զուգընթաց, կապի միջոցները նույնպէս կատարելագործվեցին, և կյանքի եղանակները, մտքերն ու լուրերը փոխանակելու համար մարդկությանն ընձեռեցին նոր հնարավորություններ: Այնպէս որ մեծ թվով գիտնականներ, նկատի առնելով տեղեկությունների, մտքերի ու մարդկային խոհերի փոխանակման մեջ նորագույն տեխնոլոգիաների ակնառու դերը՝ ժամանակակից պատմական շրջանն անվանել են «Հաղորդակցության դարաշրջան»:


Տեղեկատվական ժամանակաշրջան մուտք գործելով՝ գյուղատնտեսությունից արդյունաբերականի անցումային ժամանակաշրջանի նման մարդկային կյանքի բոլոր, այդ թվում՝ քաղաքական, հասարակական, տնտեսական ու մշակութային կողմերը ազդվել ու կանգնել են բազում առիթների ու նաև հիմնական խոչընդոտների առջև:


Ներկա դարաշրջանում, մարդ արարածը մուտք է գործել տեխնոլոգիաների նոր դարաշրջան, որն արագ տեմպերով փոփոխության է ենթարկել նրա հասարակական կյանքը: Կապի միջոցները, հակառակ մեր ակնկալիքներին չեզոք միջոցներ չեն: Նորագույն տեխնոլոգիաներիը ամենաշտ ազդեցությունը թողել են մարդկային կյանքի վրա և նրա համար ստեղծել են նոր աշխարհ: Մեծ թվով հասարակագետներ խոստովանում են, որ հանրային լրատվամիջոցները մեծ ազդեցություն են թողնում ողջ հասարակության վրա: Քաղաքական, տնտեսական, գեղագիտական, հոգեբանական, բարոյական, թայֆայական և հասարակական տեսանկյունից այդ երևույթի թողած ազդեցության հետևանքները խոր են այնքանով, որ մրդկային կյանքի և հոգու ոչ մի անկյունը զերծ չի մնացել այդ ազդեցությունից: Այդ լրատվամիջոցները մեծ դեր ունեն նոր սովորությունների ձևավորման, համաշխարհայնացման, մարդկային վարքագծի ու տրամադրության փոփոխության և մյուս ժողովուրդների հետ դրացիական հարաբերություններ սկսելու հարցերում:


Տեխնոլոգիաների ոլորտում համակարգչի մուտք գործելով, մարդկային կյանքը ավելի մեծ փոփոխությունների ենթարկվեց: Մեր թվարկության 3-րդ հազարամյակում, ազդվելով համակարգչային հաղորդակցությունից՝ աշխարհը նոր տեսք է ստացել: Համացանցային հասարակությունը պատճառ է դարձել, որ համընդհանրությունը և տեխնոլոգիական ցանցաշինությունը մուտք գործեն նաև ուսուցման ոլորտ: Տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների հեղաշրջման հետևանքով հեղաշրջվել են նաև ուսուցողական, տնտեսական ու մշակութային ոլորտները և ստեղծվել է մի նոր աշխարհ: Ներկա դարաշրջանում տեղեկատվությունն ու հաղորդակցությունը համարվում են որպես երկու հիմնական տարեր: Ժամանակակից մարդը հարկ եղած տեղեկությունները ձեռք բերելու համար անհրաժեշտ է համարում հաղորդակցվել ուրիշների հետ:


****************************************************************
Մյուս կողմից ամեն մի տեխնոլոգիա, հիմնական և բազմակողմանի փոփոխություններ է առաջացնում հասարակական կյանքում: Հեռախոսն ու հեռուստացույցը վերջին գյուտերից 2 նմուշներ են, որ անհերքելի ազդեցություն են թողնում հասարակության անդամների կյանքի վրա: Մարդու կյանքում դրանց ներկայությունը դարձել է սովորական երևույթ այնքանով, որ հաճախ դասվում են միջավայրի բնական տարրերի շարքին: Համակարգիչը ևս մի այլ գյուտ է, որ համաշխարհային հաղորդակցական ցանցի՝ ինտերնետի շահավետ գործունեությունը շարունակվելու հարցում առավել բարձր հնարավորություններ ունի: Փաստորեն համացանցը նորագույն երևույթ է, որ դարձել է մարդկային կյանքի անբաժանելի մասնիկը:


Մարդկային կյանքում տեխնոլոգիաների առաջադիմությունը մեծ դեր է ունեցել: Այնպես որ, հասարակական և անձնական կյանքի տարբեր ոլորտների վրա՝ հաղորդակցական ու տեղեկատվական տեխնոլոգիաների կատարած հիմնական փոփոխությունները կարելի չե անտեսել: Իսապանացի հասարակագետ Մանուել Քասթելեզը համոզված է.«Նկատի առնելով, որ մշակույթը փոխանցվում է հաղորդակցության միջոցով, նորագույն տեխնոլոգիաների հայտնվելով՝ վարքագծերի ու կարծիքների որոշակի համակարգ ընդգրկող մաշակույթի ոլորտը ենթարկվում է հիմնական փոփոխությունների: Հաղորդակցական տեխնոլոգիաների մուտքը հիմնովին հեղաշրջել է մարդկային հաղորդակցության ու հարաբերությունների կառուցվածքը»:


Մյուս կողմից, «Ապրելաոճ»-ը մի այլ երևույթ է, որ ժամանակակից աշխարհի յուրահատկություններից է համարվում և մեզ հայտնի է դարձնում այն, որ հասարակական կյանքում ակտիվները ժամանակակից լրատվամիջոցների ու մշակութային նորությունների ազդեցությամբ ձևավորում են իրենց արժեքներն ու ճաշակը: Ճաշակների ու արժեքների հետևանքով է ձևավորվում մարդու վարքագիծը, որը վերջապես հանգում է ապրելաոճի ձևավորման»:


Նորագույն տեխնոլոգիաներ և ապրելաոճ հասկացությունները, երկու նորագույն հասկացություններ են, որ հասարակություններում, դրանց տարբեր կողմերի ու ազդեցության չափի և հատկությունների ճանաչումը երկար ժամանակ է պահանջում և յուրաքանչյուր հասարակության մեջ էլ տարբեր եղանակներով է կատարվում:


Այժմ մենք ապրում ենք տեղեկատվության վրա հիմնված, հաղորդակցական կապերով օժտված «Գլոբալ գյուղակ»-ում: Այլ կերպ ասած, ապրում ենք տեղեկատվական ժամանակաշրջանում, որ գոյատևելու համար մեզ անհրաժեշտ են կապի միջոցներ ու հաղորդակցության տեխնոլոգիաներ: Մրցակցության կարողությունը, տնտեսական ապահովությունը և ազատությունը, այսօր առավել քան երբևէ դարձել է միջազգայնորեն ընդունված սկզբունք՝ որևէ ժողովրդի հաջողությունը չափելու համար, և այդ տեխնոլոգիաներին հասանելի դառնալուց բացի, այդ կարգի հաջողության հասնելու կարևոր ազդակներից մեկը, դրանց օգտագործման գիտելիքներին տիրապետելն է: Անշուշտ տեղեկատվական տեխնոլոգիաները, ողջ աշխարհում, թէ դրական և թէ բացասական առումով փոփոխության են ենթարկել մարդկային հարաբերությունները:


**********************************************************
Տեղեկատվական դարաշրջանը հեղաշրջել է նույնիսկ ամենահեռավոր գյուղերում ապրող ժողովուրդների կյանքը: Այնպես որ ժամանակակից կյանքի համար անհրաժեշտություն համարվող տեխնոլոգիաներին՝ ինչպես էլեկտրաէներգիային, ռադիոյին և հեռուստացույցին հասու լինելով, նրանք ինքնաբերաբար դարձել են «Գլոբալ գյուղակի» լիիրավ անդամներ: Մի այդպիսի գյուղակում, որտեղ ձայներն ու պատկերները հեռավոր տարածություններից կարող են ազդել որպես հոգեբանական ու քարոզչական պայքարի հզոր միջոցներ, նրա բնակիչները նույնպես անխուսափելիորեն կարող են տեղեկություններ ստանալ տարբեր ժողովուրդների գտնվելու վայրի, մտածողության, վարքագծի, սպասելիքների, նախասիրությունների և դժվարությունների մասին: Գրելու և կարդալու հմտությունները ձեռք բերելով և համակարգչին ու համացանցին հասու լինելով նրանք դառնում են «Գլոբալ գյուղակի» ոչ թե դիտողներ, այլ անմիջական անդամներ և այդ միջոցով կարողանում են հաղորդակցվել աշխարհի ժողովուրդների հետ:


Անկասկած, մարդկային կյանքի պատմության ոչ մի ժամանակաշրջան տեղեկությունների փոխանակման տեսանկյունից այսքան արագ ու ընդարձակ չի եղել: Այդ պատճառով, ներկա ժամանակաշրջանի կարևորագույն յուրահատկություններից են համարվում տեղեկատվության արագությունը, ծավալն ու նրա մեծ նշանակությունը, որի պատճառով էլ ներկա ժամանակաշրջանը անվանվել է տեղեկատվության պայթյունի ժամանակաշրջան:


Իրոք, այս օրերում, տեղեկությունների առատությունը և ամենուրեք նրանց ներկայությունը ապշեցնող երևույթ է: Այժմ ամեն ոք, որտեղ էլ լինի, միայն համարներ հավաքելով՝ կարող է ուղիղ կապ հաստատել ցանկացած մեկի հետ, կամ էլ դիտելով լրատվական կայքեր, տեղեկություն ձեռք բերել աշխարհի ամենահեռավոր վայրերում ապրող մարդկանց ու այնտեղ կատարված բոլոր իրադարձությունների մասին:


Այսօր տեղեկատվության ընդարձակման գործընթացի լույսի ներքո, տեղեկությունները հասու են ոչ միայն որոշ կենտրոններում, այլև փակ դռներն ու անանցանելի պատերն էլ ի զորու չեն կանխել նրանց մուտքը: Մարդկանց շուրջ առկա բոլոր ձայնային ու լուսային ալիքները իրենց մեջ պարունակում են տեղեկություններ, որոնք անկախ մեր ցանկությունից մուտք են գործում ամեն տեղ:


Զանգվածային լրատվամիջոցները արագությամբ ժողովրդին հաղորդում են տեղեկություններ՝ քաղաքական, ռազմական, հասարակական, գիտական, արվեստի և այլ ոլորտներին վերաբերվող իրադարձություների մասին: Լրատվությունից բացի, կատարված իրադարձություններն ու դեպքերը ճիշտ մեկնաբանելու միջոցով՝ ԶԼՄ-ները կարող են առաջնորդել ժողովրդի մտքերը և հանգեցնել դրական որոշումների: ԶԼՄ-ները կարող են ծառայել ժողովրդի հոգևոր և մշակութային աճի ու ծաղկման ուղղությամբ և օգնել նրանց հոգևոր զարգացմանը:


Սակայն այս երեևույթը խնդրի մի կողմն է: Մյուս կողմը ԶԼՄ-ների վտանգավոր և վնասակար երեսն է: ԶԼՄ-ները այնպես որ կարող են դրական ծառայություն մատուցել ժողովրդին պետություններին և արժեքների ու խորհրդանիշների տարածման հարցում դրական ազդեցություն ունենալ, կարող են նաև չափազանց վտանգավոր լինել: Նրանք նույնիսկ կարող են որևէ ժողովրդի ու պետության հասցնել կործանման եզրին, և օտար մշակույթի տարածմամբ՝ ազգային ու կրոնական նորմերն ու արժեքները թուլացնելով և ընհակառակը մեծ դերակատարություն ունենալ օտար արժեքների ու խարհրդանիշների հզորացման հարցում: Այլ կերպ ասած, լրատվամիջոցները կարող են դերակատար լինել ազգային մշակույթի ու կրոնի ամրապնդման հարցում, կամ էլ ընդհակառակը՝ ոչնչացնել մշակույթը և այդ երկրում տարածել ու ամրապնդել օտար մշակույթի հիմքերը:


Փաստորեն, մարդկային կյանքում տարածված գիտական ու տեղեկատվական ոլորտի նորագույն տեխնոլոգիաները՝ մի կողմից ժամանակակից մարդու պարծանքն են, իսկ մյուս կողմից՝ ավելի խոր նայելով կարող ենք տեսնել, որ յուրաքանչյուր ազգի մշակույթին դրական ծառայություն չմատուցելու դեպքում՝ կարող են համարվել լուրջ ահազանգ ու սպառնալիք մարդկանց և հասարակությունների ապագայի համար: