Մեր ֆուտբոլի ակումբներն ամբողջովին ձախողեցին եվրոպական լիգաների առաջին տուրի հանդիպումները: ՀՀ չեմպիոնը, նույնիսկ, դուրս է մնում անդորրական Սանտա Կոլոմա թիմի հետ անցկացրած երկու խաղի արդյունքում: Հավանաբար, անդորրական թիմում հավաքված են սիրողական, երևի բակային ֆուտբոլիստներ, իսկ մեր չեմպիոնը նրան պարտվում է:

 

Դեռ չեմ խոսում այն մասին, որ իսկապես պատիվ չի բերում, երբ մեր թիմերն ընդգրկված են Անդորրայի պես երկրի հետ միևնույն զամբյուղում: Ամեն օր խոսում են ֆուտբոլի համարյա հոլանդական ենթակառուցվածքների մասին, ինչ-որ սելեկցիաներ են կատարում, Աֆրիկայից ու Բրազիլիայից ֆուտբոլիստներ են բերում ու արդյունքը սիրողականից չի անցնում: Այսպես ֆուտբոլ չեն զարգացնում, սրանք մեր հավաքականի հիմքն են, դրա համար էլ Հայաստանում արժանի փոխարինողներ գրեթե չկան: Վերջին տարիներին մեր ակումբային ֆուտբոլի մակարդակի առաջնություն Բրազիլիայի յուրաքանչյուր բակում կազմակերպվում է:

 

 

Արման Սահակյան