Ժողովուրդ հարայ, ով քնած է արթնացեք ուր եք, Գալուստ Մտքի Տիտան Սահակյանին ձեռնոց է նետել ոչ այլ ոք, քան Ահարոն Ադիբեկյանը: Ու այն էլ ինչպիսի ձեռնոց. նույնիսկ ասում են, Քրքրիչը հիմա շոկի մեջ է Ադիբեկյանի արտահայտած վերջին մտքից, ըստ որի' էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով ամենից շատ վնաս կրելու են էլեկտրաէներգիա օգտագործող քաղաքացիները: Ասենք մենք էլ նստած սպասում էինք, որ կու -աթար- սպառողները պիտի վնաս կրեին, չէ որ իրենք իրենց տները լուսավորում էին աթարով, համակարգիչ սառնարան հեռուստացույց աշխատեցնում էին աթարով: Բա: Դե գնացեք ու մտածեք էս կարգի մտքի թռիչքին առնվազն պետք է Նոբելյան մրցանակ տալ ու որպես խիստ հազվադեպ տեսակի ներկայացուցչի տեղափոխել Ծիր Կաթինի համաստեղությունից դուրս, որ ասյօրինակ "բըլթ"-ը դառնան համատիեզերական բնույթի: Բայց սա դեռ վերջը չէ: Նրա խոսքով' եթե հաշվի առնենք, որ մեր բնակչության 50 տոկոսն աղքատ է, և ամեն 10-րդը սոված է քնում, ապա անգամ այդ 10 տոկոս թանկացումը զգալի գումար է դառնալու, և Կառավարության տրամադրած 1000 դրամը զգալի կօգնի նրանց: Վայ աման քոռանամ ես Ահարոն ջան, երբ էիր էս կարգի "բըլթացրել", որ էսօր "բըլթացրիր": Այ տնաշեն հազար դրամով իսկի դու հարցազրույցիդ տեղից քո տուն չես հասնի, էդ ինչ գումար է, որ մի հատ էլ օգնի: Ու էդ ոնց ես հաշվել, որ ամեն տանսերորդը քնում է սոված. ռենտգեն ես արել քնած ժամանակ ստամոքսի պարունակությունը ստուգելու համար: Ես կասեի ամեն երրորդն է էսօր թերսնված քնում հարգելիս, նույնիսկ այստեղ ես մուխլյոժ անում, իսկ աղքատ է բնակչության յոթանասուն տոկոսը: Սակայն ոնց ասում են ֆինալը դեռ առջևում է: Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, Ա. Ադիբեկյանի կարծիքով, մենք ստիպված կլինենք նմանվել գերմանացիներին, և ավելի ռացիոնալ ծախսեր կատարել, իսկ շուկան շատ դաժան ուսուցիչ է ու մենք պետք է ավելի խելացի աշակերտ դառնանք: Ինչ եք ասում, ես կասի մենք արդեն նմանվել ենք Սվազիլենդին, Վանուատուին ու Բուրիկնա Ֆասոյին ու էսպես որ շարունակվի հաջորդ պետությունը, որին կնմանվենք Հոնդուրասին: Բա սա էլ քեզ համար ով մեծն խելոք աշակերտ' հպանցիկ աշխարհագրության դաս:
Նարեկ Գաբրիելյան