ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության անդամ Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է
Ես մշտապես հրաժարվել եմ հաշմանդամ համարել այն առյուծ կերպարներին, որոնց մարմնի արարչաստեղծ կատարելությունը թեև խաթարվել է, սակայն նրանք շարունակել են ձեռնոց նետել փորձություններին, մրցել ու հաղթել, իսկ երբ անհրաժեշտ է եղել, զենքը ձեռքին՝ կանգնել են առաջնագծում, մարտական գործողությունների ամենաթեժ կետերում ու պայքարել են հանուն Հայրենիքի:

Եվ քանի դեռ նրանց կյանքում պայքարն է շարժիչ ուժը, նրանք այն լուսավոր ուժը կլինեն, որ սովորեցնում է նորովի ընկալել ապրելու իմաստն ու գեղեցկությունը:
Ի սրտե շնորհավորելով ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի մարզիկներին բոլոր հաղթանակների կապակցությամբ՝ այն վստահ համոզմունքն ունեմ, որ նրանց անկոտրում ոգին և կամքի ուժը նոր բարձունքներ են նվաճելու՝ հաղթական բարձրացնելով հայոց եռագույնը:

Զորակցությունս եմ հայտնում բոլոր հաշմանդամներին՝ առողջություն և տոկունություն, իրական երջանկություն մաղթելով նրանց»: