Բրազիլիայում ավարտվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչը, այն լի էր անակնկալներով, հիացմունքով ու հիասթափությամբ, ֆավորիտների թույլ խաղերով ու կոլումբիական եւ կստտա-ռիկական հայտնություններով, գեղեցիկ գոլերով:


Առաջնությունում անցկացվել է 56 խաղ, խփվել 154 գնդակ, միջինը՝ 2,75 գնդակ մեկ խաղում: Խմբային խաղերի համեմատ՝ արդյունավետությունը մի փոքր ընկել է ու սա բնական է, որովհետև փլեյ-օֆֆը շատ ավելի լարված է:
Աշխարհի առաջնության խաղերում միայն հաղթանակներ են տարել Հոլանդիայի, Կոլումբիայի, Արգենտինայի ու Բելգիայի հավաքականները:


Ամենաարդյունավետն առայժմ եղել է Ֆրանսիա-Շվեյցարիա հանդիպումն, որն ավարտվել է ֆրանսիացիների հաղթանակով՝ 5:2: Առաջնությունում գրանցվել է հինգ գոալազուրկ ոչ-ոքի:


Ամենարդյունավետը Հոլանդիայի հավաքականն է՝ 12 գնդակ: 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճած հավաքականներից՝ ամենաքիչ գոլոր խփել են Հունաստանի ու Նիգերիայի հավաքականները՝ երեքական: Երկու հավաքականներն էլ լքել են առաջնությունը:


16 հավաքականներից պաշտպանության առումով՝ գրեթե անթերի են գործել Բելգիայի, Կոստա-Ռիկայի ու Մեքսիկայի հավաքականները՝ սեփական դարպասներն ընդունելով երկուական գնդակներ: Բելգիայի ու Կոստա-Ռիկայի հավաքականները շարունակում են պայքարը:


Փլեյ-օֆֆի 16 մասնակիցներից՝ ամենախոցելին եղել են Շվեյցարիայի ու Ալժիրի հավաքականներն՝ իրենց դարպասն ընդունելով յոթական գնդականեր: Երկու հավաքականներն էլ թողել են պայքարը:


Առաջնության միանձնա ռմբարկուն Կոլումբիայի հավաքական հարձակվող Խամես Ռոդրիգեսն է, ով խփել է հինգ գնդակ:


Քառորդ եզրափակիչ դուրս եկած 8 հավաքականներից չորսը ներկայացնում են Եվրոպան՝ Հոլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա:


Լատինական Ամերիկան ներկայացված է երեք հավաքականով՝ Բրազիլիա, Կոլումբիա ու Արգենտինա:


Կոստա-Ռիկայի հավաքականը ներկայացնում է Կենտրոնական Ամերիկան:


Չեմպիոնության հիմնական հավակնորդներ են համարվում Բրազիլիայի, Արգենտինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու Հոլանդիայի հավաքականները՝ թեև առաջնությունը բացահայտ ֆավորիտ չունի:

 

 

Սուրեն Սուրենյանց