Հայտնի դերասան Օռլանդո Բլումը մի քանի ֆիլմերում նկարահանվել է ոչ պակաս հայտնի Ջոնի Դեփի հետ: Օռլանդոն Ջոնի հետ շփումից ավելի շատ անձնական, քան դերասանական բնույթի դասեր է քաղել:
«Երբ Ջոնին, այսպես ասած, «տարված էր» իր Ջեք Ճնճղուկով, ես միշտ ինձ ասում էի' լուռ նստիր և մի խառնվիր: Դա նրա ֆիլմն է, իսկ դու այդտեղ երկրորդական ես: Դե, ես նկատի ունեմ իմ հերոսին' Ուիլլ Թերներին: Բացի այդ, Ջոնին ինձ բացատրել է' ինչու է նա այդքան բարձր հոնորարներ վերցնում իր աշխատանքի դիմաց, եթե նույնիսկ այն այնքան էլ բարդ չէ: Քանի որ, նրա կարծիքով' հանրային հռչակ ունենալու համար նախ ինքդ, ապա ընտանիքիդ անդամները ստիպված կլինեն ավելի թանկ վճարել»,- 7 Days ամսագրի հետ հարցազրույցում ասել է 36-ամյա Բլումը: