Մի 10 տարի տնտեսական ոլորտի լրագրող եմ եղել, բայց այնպես էլ չեմ հասկացել, թե ինչու պետք է կենտրոնական բանկի նախագահն աստղաբաշխական գումար ստանա որպես աշխատավարձ: Ինչու պիտի նրա աշխատավարձը 10-20 անգամ ավելի բարձր լինի, քան պետության 1-ին պաշտոնյայինը:

 

Եթե առաջնորդվում ենք մեծ փողերի հետ «խաղ անողը» պիտի շատ ստանա, որ մաքուր մնա գաղափարով, ապա հարկայինը, մաքսայինը և այլք պակաս մեծ գումարների հետ են շփվում՝ ինչո՞ւ է նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերվում:

 

Եթե ընդունենք, որ ԿԲ պաշտոնյաները այնպիսի մի ֆունկցիա են իրականացնում, առանց որի տնտեսությունը ուղղղակի փուլ կգա, ապա ինչու պիտի նրանց համեմատ մի քանի անգամ պակաս ստանա զինվորականը՝ նա չլինի՝ պետություն չի լինի ընդհանրապես, որ այդ պետության տնտեսության մասին հոգա ինչ-որ կառույց: Մի խոսքով, ժամանակին իբրև թե ինտեգրվել ենք արևմտյան ինստիտուտներին, սակայն դրանից քաղվել է այն, ինչ հարմար է եղել մի ինչ-որ խումբ անհատների՝ մնացածների վրա թքած տրամաբանությամբ:

 

Վախթանգ Սիրադեղյան