էլեկտրաէներգիայի գնի թանկացումը ոչ մի նորմալ մարդու չի կարող դուր գալ: Ամեն դեպքում պայքարի մեխանիզմները ինչպես միշտ ճիշտ չեն... Թույլ ընդդիմությունը ամեն տեսակ սոցիալական պայքարի որակը գցում է, նորմալ պայքարողներն էլ պակաս կազմակերպված են...

 

Ինձ թվում է անիմաստ է թանկացումը կասեցնելուն միտված ակցիաները... Անհրաժեշտ է պայքարել Հայկական Էլեկտրական Ցանցերի մոնոպոլիայի դեմ... Մրցակցության դեպքում գնի անկում տեղի կունենա... Հիշեք Արմենտելի օրինակը... Մեզ հուզականություն պետք չէ... Նամանավանդ հիասթափության ալիքները վատ հետևանքներ են ունենում:

 

 

Խաչատրյան Ժոռա