Պատմական Սյունիքի նահանգը՝ սփռված Սիսականի լեռների, Վայոց Ձորի և Գեղարքունիքի տարածքում, հանդիսացել է այն կարևոր օրրաններից մեկը, որում սկզբնավորվեց միջնադարյան հայ ճարտարապետության նոր փուլը: 9-րդ դարի կեսից և շարունակվել է մինչև 10-11-րդ դարեր ծավալ է ստացել Սյունյաց իշխանների ու թագավորների բեղմնավոր շինարարակն գործունեությունը: Սևանի ավազանում՝ Գեղարունիքում այդպիսի գործունեությամբ հայտնի է Սյունյաց Մարիամ իշխանուհին ու իր որդի Սուփանը, Վայոց Ձորում՝ Սոփիա իշխանուհին, իսկ հարավում՝ աղվանից Սևադա իշխանի դուստր Շահանդուխտը, նրա ամուսին Սմբատը՝ Սյունյաց թագավորության հիմնադիրը, Ձագիկ իշխանի որդի Վահանը, իր ցեղակից հաջորդները և այլն:

 


Սյունիքի տաղանդաշատ ճարտարապետները գործադրելով ստեղծագործական ջանքերը, ծանրակշիռ ներդրում կատարեցին զարգացած միջնադարի հայ ճարտարապետության մեջ: Նրանք ունենալով ելակետ վաղ միջնադարի հարուստ ավանդույթները, նրանք որդեգրեցին նախորդ շրջանի եկեղեցական շենքերի տիպերը, արտաքին ձևավորման ընդհանուր առմամբ պարզությունը, լակոնիկ ոճը: Ավելի ուշ, 11-րդ դարի որոշ հուշարձաններում սկսել են կիրառել հարդարանքի միջոցներ:

 


Այս դպրոցին են պատկանում վանքային համալիրներում գավիթների կամ ժամատների՝ կիսաաշխարհիկ-կիսաեկեղեցական այդ ուրույն շենքերի առաջին օրինակների ստեղծումը: Կազմավորվելով դարաշրջանի պահանջմունքների համեմատ և ունենալով կիրառական լայն շրջանառություն, գավիթները կամ ժամատները Սյունիքի ճարտարապետական դպրոցին պատկանող հուշարձաններում (Սևանավանք, Գնդեվանք, Մաքենցոց վանք, Վահանավանք, Որոտնավանք, Քարկոփի և Ցաղաց քարի վանքեր), 12-13-րդ դարերում իրենց հետագա զարգացումն ապրեցին Արցախում և բովանդակ Հայաստանում, հադես գալով հատակագծային, ծավալատարածական ու կոնստրուկտիվ բազմազան լուծումների ընդհանրությամբ:

 


Ժամատների կամ գավիթների տարատեսակ կարելի է անվանել թաղակապ սրահները, որոնք կցակառուցվում են եկեղեցիներն (Տաթևի վանք, Ցաղաք քարի արևմտյան խումբ, որոտնավանք) կամ եկեղեցիներին ու գավափներին միաժամանակ (Որոտնավանք, Վահանավանք):

 


Սյունիքի ճարտարապետական դպրոցը որոշակի կերպով առանձնանում է նաև գործադրված շինարվեստի տեսակետից: Այստեղ հանդիպում են նաև վանքային համալիրի կազմի մեջ մտնող (Տաթևի, Գնդեվանքի, Ծողագավանքի, Մաքենցոց վանքի, Վահանավանքի)կամ առանձին եկեղեցիներ (Ցաղաց քարի, ս. Կարապետ, Նորադուսի), որոնք ամբողջապես կառուցված են կանոնավոր ձևի քարերով, սակայն Սյունիքի վանքերից շատերը (Սևանի վանք, Կոթավանք, Մաքենցոց վանք, Հայրավանք, Որոտնավանք և այլն) հինականում կառուցվել են անմշակ քարերով՝ կանոնավոր ձևի սրբատաշ քարերն օգտագործելով միայն անկյուններում, կամարներում, գմբեթներում:

 


Հ.Գ. Արդեն երկու տարի է ուսումնասիրում եմ հատկապես Սյունիքի միջնադարյան ճարտարապետությունը, բայց չեմ կարողանում հստակ Կոթավանքի մասին տվյալներ ստանալ ու գլուխ հանել, ինչու՞ չկա Կոթավանքի մասին որևէ տեղեկություն, իսկ ի՞նչ է այն դիտմամբ ոչնչացվել է: Վերոնշյալ եկեղեցին այժմ վերանորոգման փուլում է գտնվում, այն շատ են փորձել վերանորոգել, բայց չգիտես ինչու ոչ ոքի չի հաջողվել այն ավարտին հասցնել: Կոթավանքը վերանորոգված տեսնել ինչպես իմ, այնպես էլ յուրաքանչյուր Գետաշենցու ու հայ ուխտավորի երազանք է:

 


Հ.Գ.Գ Սյունյաց ճարտարապետական (եկեղեցական) դպրոցի մասին կներկայացնեմ հետագայում մանրամասնորեն և բոլոր եկեղեցիները առանձին-առանձին վերցրած, երբ ունենամ ամբողջական և հստակ տվյալներ:

 

 

Ռոլանդ Ճռիկյան