Մարտակերտի ազատագրման ռազմական գործողություն, տեղի է ունեցել հունիսի 26-27–ին։ Քարվաճառի ռազմական գածողությունից հետո, երբ ջախջախվել է ադրբեջանական զինուժի Լաչին-քելբաջարյան խմբավորումը, ՊԲ հրամանատարությունը ձեռնամուխ է եղել Ստեղծում Մարտակերտի ազատագրման ռազմական գործողության մշակմանն ու նախապատաւստմանը։
Կարճ ժամանակամիջոցում իրականացվել է ուժերի և միջոցների վերախմբավարում։ Հակառակորդի ուշադրությունը շեղելու նպատակով պլանավավել է մի քանի ուղղություննեավ հարձակողական զործողություններ ձեռնարկել միաժամանակ։ Մարտակերտ քաղաքի մոտ կենտրոնացվել են Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի, Շուշիի ՊՇ-ներից ընտրված հարվածային մի քանի ստորաբաժանումներ, կենտանական ուղղության զորամասեր և ՀՀ մի շարք կամավոաւկան ջոկատներ։
Հունիսի 2-րդ կեսին հաջողությամբ իրականացնելով մարտական խնդիրները՝ հայկական ուժերը գրավել են մարտավարական կարևրության մի քանի բարձունքներ ու բնագծեր։ Մարտակերտի հարավարեելյան հատվածում գործող ղարաբաղյան զորամիավորումները, հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով, Խրամորթ և Փափրավենդ գյուղերի ուղեգծում դուրս են եկել Աղդամ-Մարտակերտ ճանապարհի բնագիծը։ ՊԲ-ի ստորաբաժանումնեփ գործադրվող ճնշմանը դիմագրավելու համար հակառակորդը հունիսի 26-ին մարտի մեջ է մտցրել նաև մարտական ինքնաթիռներ։
Սակայն ՊԲ մարտիկները խփել են մեկ ինքնաթիռ և տևական ու համառ մարտերից հետո ազատագրել հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները։ Ստանալով դիրքային առավելություն՝ հաջողվել է հակառակորդին դուրս շպրտել Մարտակերտ քաղաքից և այդ ուղղությամբ գործող հարվածային ուժերը դուրս բերել Խրամորթ-Բոյահմեդլի–Փափրավենդ-Մարտակերտ-Մադաղիս բնագիծ։
Հունիսի 27-ին ՊԲ ստորաբաժանումները մտել են Մարտակերտ և, հունիսի 28-ին ազատագրելով քաղաքը, անցել են գերիշխող բարձունքների ու հիմնական ճանապարհների պաշտպանությանը և հարակից բնակավայրերի ազատագրմանը:
Զոհրապ Եգանյան