Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբում փլեյ-օֆֆի երեք հավակնորդներից ամենանպաստավոր վիճակում Ֆրանսիայի հավաքականն է՝ առաջին խաղակեսից հետո:


Մինչ վերջին տուրն էլ ակնհայտ էր, որ վեց միավոր ունեցող ֆրանսիացիներին այս խաղում անգամ ոչ-ոքին է բավարարում՝ ոչ միայն 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճելու, այլ նաև խմբում առաջինը լինելու համար:
Առաջին խաղակեսից հետո՝ Ֆրանսիա-Էկվադոր խաղում գոլազուրկ ոչ-ոքի է:


Այս հաշիվը, սակայն, ձեռնտու չէ էկվադորցիներին, որովհետև նրանք, ինչպեսև Շվեյցարիայի հավաքականն, ունեն երեք միավոր:


Զուգահեռ խաղում շվեյցարացիներն առաջին կեսում երկու անպատասխան գնդակ են ուղարկել Հոնդուրասի հավաքականի դարպասը:

 

 

Սուրեն Սուրենյանց