Ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները:
Կոլումբիայի ընտրանին երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ու, անկախ վերջին տուրի արդյունքներից, նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր:
Երկրորդ ուղեգիրը նվաճելու շանս ունեն բոլոր երեք հավաքականները:
Նախընտրելի են, իհարկե, 3 միավոր ունեցող Կոտ դը Իվուարի հավաքականի հնարավորությունները: Աֆրկացիները մրցելու են Հունաստանի հավաքականի հետ, որն ունի ընդամենը մեկ միավոր:
Մեկ միավոր ունի նաև Ճապոնիայի հավաքականը, որը մրցելու է Կոլումբիայի հետ: Վերջինի համար խաղը մարզական որևէ հետաքրքրություն չի ներկայացնում:
Եթե կոտդիվուարցիներին անգամ մեկ միավորը բավարար է՝ մեկ ութերորդի ուղեգիր նվաճելու համար, ապա հույներին ու ճապոնացիներին անպայման հաղթանակ է պետք, ընդ որում՝ եվրոպացիներին խոշոր հաշվով:
Սուրեն Սուրենյանց