Հարգելի ժողովուրդ պետք է տարբերել երկու բան։ Ուկրաինայի իշխանափոխությունը և նրա ռազմական դաշինքներ կազմելու մտադրությունները։ Ուկրաինայում մի քանի անգամ իշխանափոխություն եղավ, դրեցին իրենց ուզած մարդուն այլ ոչ թե ռուսների դրածոյին ու Ռուսաստանը ոչ Ղրիմ գրավեց ոչ էլ սպառնաց զորք մտցնելով։ Այդ ինչու՞ այս անգամ Ռուսաստանը կանգնեց պոչի վրա ու այդ իր սովորությանը հակառակ գնաց։
Շատ պարզ պատճառով որ Ուկրաինան փորձեց ՆԱՏՕ-ի զորքը բերել իր ու Ռուսաստանի սահմանին դնել։ Հասկացեք, Ռուսաստանը պետություն է, այն էլ աշխարհի երեք հզոր պետություններից մեկը և նա ունի իր անվտանգության չափանիշները։ Նա չԷր կարող կոշտ չհակադարձել Ուկրաինայի այդ քայլին։ Հիշեցնեմ ճիշտ նույն իրավիճակը որը պատահեց ԱՄՆ-ի հետ երբ Կուբայում տնկեցին ռուսական հրթիռները։ ԱՄՆ-ը այնքան բարկացավ դրանից որ հիսուն տարի անց՝ մեր օրերում անգամ Կուբային չի ներում իր այդ քայլի համար։ Մի երկու ամիս առաջ նորից կոնգրեսով հաստատեցին սնակցիաները Կուբայի նկատմամբ։
Եթե հիշում եք Ուկրաինայի դեպքերի ակտիվ ֆազայից շատ ամիսներ առաջ ես ասել եմ թե ինչ կլինի Ուկրաինայի հետ եթե նա փորձի ռազմական կողմնորոշման հարց բարձրացնել։
Չկաքրծեք որ ես ուշաթափվում եմ Ռուսաստանի սիրուց կամ չգիտեմ ինչ են եվրոպական արժեքները։ Մի քիչ իրատեսական մոտեցեք հարցերին ու իրավիճակներին։
Եթե Ուկրաինան լուծեր միայն իր ներքին հարցերը ապա վստահ եմ որ Ռուսաստանը ծպտուն անգամ չէր հանի։
Ուկրաինային թվաց հեսա Արևմուտքը բերելու է ու միլիարդները լցնելու է Ուկրաինա ու ասելու է վայելեք սիրելի ուկրաինացիներ եթե նա ռազմական ալյանսի մեջ մտնի Արևմուտքի հետ և դաշույնը խրի Ռուսաստանի թիւկունքը։
Ուկրաինան նախկին սովետական ողջ տարածքի հետ միասին Արևմուտքում անելիք չունեն, նրանք իրար նեցոեւկ լինելով պիտի կարողանան այնքան զարգանալ որպեսզի գոնե ոչ լիարժեք համահավասար գործընկեր այլ գոնե դրան մի քիչ մոտիկ ստատուսով սկսեն համագործակցել Արևմուտքի հետ։ Հակառակ դեպքում այդ այսպես կոչված «համագործակցությունը» կլինի նման այն «համագործակցությանը» որը հաստատվեց տեղաբնակ հնդիկների ու եկվոր ամերիկացիների միջև: Ռեզերվացիաներ կսարքեն ու այնտեղ կտեղավորեն տեղաբնակներին որպեսզի նրանք չխաթարեն Արևմուտքի կանոնակարգված աշխարը։ Սա իհարկե մի քիչ չափազնցեցի որպեսզի ասելիքս պարզ դառնա։
Համլետ Աբրահամյան