Ժամանակակից բժշկության մեջ կա մի ախտանիշ, որն անվանվում է ֆրանսերեն «դեժա վյու» բառով։ Դա մի հոգեվիճակ է, երբ մարդուն թվում է, թե ներկայիս զգացողությունը ճշգրտորեն տեղի է ունեցել անցյալում։ «Դեժա վյու»՝ մի զգացողություն, որ ներկայումս դիտված ամեն ինչը (մարդիկ, իրադարձություններ, իրավիճակներ) արդեն դիտվել է անցյալում։

 

Հոգեկան հիվանդության ախտանիշների շարքին են դասվում նաև «դեժա անտանդյո»՝ արդեն լսած, և «դեժա էպրով»՝ արդեն զգացած, ախտանիշները։ Հավանաբար շատերը հոգեպես առողջ լինելով՝ ունեցել են նման զգացողություններ՝ զարմանալով դրանց պայծառության ու արժանահավատության վրա։

 

Արտասահմանում կատարված հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց երկու երրորդն ունեցել է այդ զգացողությունները։ Հիմնվելով բազմաթիվ գիտափորձերի արդյունքների, ինչպես նաև զանազան փաստերի վրա՝ այժմ արդեն կարելի է վստահաբար պնդել հոգու գոյության մասին, այն մասին, որ կյանքը չի սկսվում ծնունդով և չի ավարտվում մահով։

 

Այսինքն՝ խոսքը վերամարմնավորումների շղթայի՝ անոչնչանալի թաղանթի մշտական նորացման մասին է։ Այդ մասին նախկինում խոսել են նաև ճանաչված հեղինակությունները։ Օրինակ՝ Վոլտերը նշել է. «Երկու անգամ ծնվելն ավելի զարմանալի չէ, քան մեկ անգամը. բնության մեջ ամեն ինչ ենթարկված է վերածննդի օրենքին»: Կամ Ա. Էյնշտեյնն ասել է. «Գիտությունը չի կարող բացարձակ հավաստի փաստարկներ բերել հավերժական վերադարձի գաղափարի դեմ»:

 

Վերամարմնավորման տեսությունը հստակ հիմնավորում է ստանում հատկապես այն սեանսների ժամանակ, որոնք իրականանում են մարդու քնի և արթնության միջև գտնվող վիճակի մեջ ընկղմելու մեթոդով, որում առանձնակի դրսևորվում է ինտուիցիան։

 

Այդ ժամանակ մարդն ընկալում է իրականությունը, միաժամանակ նրա գիտակցության մեջ հայտնվում են անցյալի նույնքան վառ տեսարաններ:


Մարմնավորումների միջև ընկած ժամանակահատվածում հոգևոր աշխարհում անձի գտնվելը կախված է երկրային կյանքի արդյունքներից, երբ ամեն մի արարք կամ միտք պայմանավորում է կոնկրետ հետևանքները (պատճառահետևանքային օրենք): Բնության մեջ չկան պարգևներ կամ պատիժներ, գոյություն ունի միայն պատճառ և հետևանք։ Հանճարները կամ գերշնորհալի երեխաները ոչ թե աստվածային շնորհների օրինակներ են, այլ նախորդ կյանքում համառ աշխատանքի արդյունք։ Այս կյանքում հանդիպող բոլոր հանգամանքները, առանց բացառության, մեր նախկին գործողությունների արդյունք են, այսինքն՝ մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, որոնք ինքներս ենք նախապատրաստել։ Իրենց հերթին մեր ներկայիս արարքները ձևավորում են ապագա կյանքի պայմանները: