Բազմաթիվ հարցեր են ուղղվել նաև ինձ այն թեմայի վերաբերյալ,որ եթե համարենք մահը որպես չարի ամենավերջին դրսևորում՝հաղթանակ,ապա ինչպե՞ս վստահել բարուն,որպես ուժեղ հակառակորդ:Ինչո՞ւ էդ դեպքում հետևել բարուն,երբ միևնույն է վերջում հաղթելու է չարը:
Իմ կարճ ուղեղով ես երկու ոտքով կանգնած եմ հետևյալ համոզմունքիս,ուստի պատասխանն իմ այսպիսինն է.
-Մեր Տիրոջ ու Փրկիչ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ միակ և ճշմարիտ ապացույցն է այն բանի,որ կա երկու ճանապարհ՝մահից հետո մահ,կամ մահից հետո կյանք և հավիտենություն:Եթե մենք չենք հավատում Հարությանը հետևաբար անիմաստ է նաև բոլոր այս հարցերն իրենց պատասխաններով հանդերձ իսկ եթե ամբողջ հոգով հավատում ենք,ապա վերը նշված հարցն ունենում է ինքնստինքյան պատասխան,որ մենք պիտի և պարտավոր ենք հետևել բարու ճանապարհին՝հարության իրականությունը մեր սրտերում ունենալով որպես ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ և հուսալով,որ մենք էլ պիտի վերստին կյանք ունենանք ու դա նշանակում է.որ եթե մենք հավատում և հետևում ենք այդ ուղղուն ուրեմն մահը,որը համարվում էր չարի վերջին դրսևորումը,իբրև հաղթանակ այս դեպքում դառնում է պառտություն ու ՀԱՂԹԱՆԱԿԻ դափնին պատկանում է ԲԱՐՈՒՆ,իր ամենավերջին,հաղթանակած ու գագաթնակետային դրսևորման համար՝ԿՅԱՆՔԻ համար:Ուստի և հաստատվում է ԲԱՐՈՒ ուժեղությունը:
ՏԵՐԸ թո՛ղ պահապան լինի բոլորիս և լցնի մեր սրտերը խինդով ու կյանքի հույսով:ԱՄԵՆ:)))

 

Խաչիկ Եղոյան