Համազասպ Բաբաջանյանի արձանն է տեղադրվելու երևանում, ինչը ես միանշանակորեն ողջունելի քայլ եմ համարում: Սակայն միևնույն ժամանակ, մտավախություն ունեմ, որ մեր հասարակության լիբերալ-պայքարիստական շերտը էլի կարող է աղմուկ-աղաղակ բարձացնի ու ինչպես Միկոյանի դեպքում էր, սկսի քչփորել Բաբաջանյանի կենսագրության տարբեր կետերը՝ փորձելով վարկաբեկել ու արյունարբու դահիճ ներկայացնել Բաբաջանյանին:


Դժվար չի անգամ կռահել, թե Բաբաջանյանի կենսագրության որ կետին են կպնելու մեր պայքարիստները. Հունգարիայի ապստամբության ճնշմանը: ուղղակի պատմական ակնարկի կարգով ասեմ, որ այդ ապստամբությունը ճնշվել է Բաբաջանյանի հրամատարությամբ գործող զորամիավորման ուժերով ու մեծապես՝ Բաբաջանյանի հրամաններով: Ընդ որում, բավականին արյունալի էր ամեն ինչ՝ մի քանի հազար մարդ է զոհվել այդ օրերին ու տասնյակ հազարավոր մարդիկ են վիրավորվել:


Չծավալվեմ պատության մեջ, կասեմ մենակ, որ ինչ էլ արել ա ԽՍՀՄ-ը և Բաբաջանյանը ոչ միայն լավ ա արել, այլև ԵՀՊ-ի դաշնակիցների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ա արել, իսկ Հունգարիային ավելին էր հասնում, հաշվկի առնելով, համարյա մինչև 1945 թիվ ֆաշիստական հունգարիան պատերազմում էր ԽՍՀՄ-ի դեմ, իսկ հետպատերազմական պատժամիջոցներից խուսափել էր՝ համեմատած այն գնի հետ, որ վճարեց ու մինչ օրս էլ վճարում է գերմանիան:


Ինձ համար այս կոնտեքստում ավելի կարևոր է այն հարցը, որ փորձում են վերանայել պատմությունը ու պղծել մինչ այդ գրեթե անբեկանելի մեծություններ համարվող մեր հերոսներին ու հեսա գիտեմ, էլի սկսելու են «Ինքը Հայաստանի համար ի՞նչ ա արել որ» տիպի տափակ հարցերը: Սա պայմանաբորված է սովետաֆոբական տրամադրությունների աճով ու ամեն «կարմիրի» դեմ ծավալվող վհուկների պայքարով, բայց դա չի կարող անհետևանք մնալ, որովհետև ցանկացած ազդեցություն, ծնում է հակազդեցություն ու եթե հիմա սենց վերաքննում ենք մեր պատմության 70 տարիները, ապա անխուսափելիորեն կսկսենք քննել 1918-1920 թվականները, իսկ հետո էլ 1991-առ այսօրը ու էդ ժամանակ, էդ ժամանակշրջանների արգասիք հանդիսացող լիբերալ-պայքարիստների բանը բուրդ կլինի, որովհետև իրենց է իդեալների ու հերոսների անցյալն ու ներկան ավելի մութ է, քան Միկոյանինն ու Բաբաժանյանի հարյուրապատիկ անգամ թանձրացված:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան