Հասոյին հարց եք տալիս, որ ինչ անեք, իսկական "տուժաները" կողքանց նայում էին, նրանց հարց տայիք
Հասոն կրկին խոսեց .... ու էս անգամ խոսեց Միկոյանի արձանի տեղադրել-չտեղադրելու հետ կապված: Չեմ ուզում անդրադառնալ իր խոսքին, ոչ էլ էդ խոսքը կողքանց "թամաշա" անող սևավորներին, սակայն ամեն դեպքում մի երկու բառ կասեմ ամեն դեպքում: Նախ, իր խոսքում տիկին նախարարը լիովին բացահայտեց իր էությունը, իր աշխատաոճը, իր այսպես ասենք կենսագործունեության ողջ հավատամքը' "սուսուփուս" քննարկել .... էդ շատ նման է ասենք սովետի տարիներին "դախըլի տակից զինառի ռուսական կամ վրացական լիմոնադ առնելուն"' փայլփլուն "ֆոլգայած" կափարիչով' այն էլ իրականգն գնից մի քանի անգամ բարձր գնով: Ի վերջո տիկին Պողոսյանը հենց այդ մտածողության կրողն է, ինչպես և գիշերով կամ շաբաթ կիրակի օրով նախարար նշանակող նախագահը' միշտ գաղտնի, ծածուկ, հասարակության աչքից հեռու կուլիսային մութ գործարքներով: Բնական է նույն բանը պետք է ասեր նաև նախարարը. չէ որ այդ կուլուարային շուստրիությունն է նրան օգնել վեց տարի մնալ նախարարի աթոռին: Մինչդեռ օրինակ ճիշտ կլիներ, եթե հարցը ոչ թե ուղղվեր նախարար Պողոսյանին, այլ կողքանց "թամաշա անող" սևավորներին, չէ որ նրանք ամենաշատն են տուժել նույն Միկոյանի գործունեության Ստալինյան շրջանից, չէ որ հենց նրանցից շուրջ հազար հոգի ենթարկվել է առանց դատ ու դատաստանի մահապատժի' գնդակահարությամբ, ու աքսորի: Իսկ ինչու նրանք չեն հայտնում կարծիք: Իսկ Հասոյի այս խոսքը առնվազն սեփական կենսագործունեության հավատամքի բարձրաձայնում կարելի է համարել:
https://www.youtube.com/watch?v=A_OYlsiNN-Q

 

Հարություն Հարությունյան