Նման հանդիպումներ եղել են բոլոր հավաքականների պատմության մեջ՝ անկախ խաղամակարդակից:
Նման հանդիպումներում խաղային որակից բացի՝ կարևոր է նաև հոգեբանական գործոնը: Գուցե՝ ավելի կարևոր է:
Անգլիայի ու Ուրուգվայի հավաքականներն ունեն ֆուտբոլային հարուստ պատմություն, ուրույն ձեռագիր, աստղեր:
Անգլիացիների խաղամակարդակն ավելի բարձր է, բայց ուրուգվայցիներն առաջին խաղակեսում ապացուցեցին, որ իրենք պակաս մոտիվացված չեն հաղթանակի հարցում:
Սա ուղղակի հաղթանակ չէ, սա փլեյ-օֆֆ տանող միակ բանալին է:
Առայժմ հաջողում են ուրուգվայցիներն՝ Սուարեսի հրաշալի գոլի շնորհիվ:
Ուրուգվայցիները լավն են, բայց եթե Անգլիայի հավաքականն էլ հրաժեշտ տա առաջնությանը, դա չափազանց մեծ շռայլություն կլինի այս մրցաշարի համար՝ հատկապես Իսպանիայի հավաքականի ֆիասկոյից հետո....
Սուրեն Սուրենյանց