Նոր իմացա, որ Գալուստ Սահակյանն ունի 7 խորհրդական, 6 օգնական ու 4 ռեֆերենտ, որոնց մի մասը սկի գործի էլ չի գալիս: Հիմա տրամաբանական մի հարց. ծերուկի ինչի՞ն է պետք նազիր վեզիրների նման մեծ շքախումբ:
Եթե այս ամենն անվճար ու կամավորական հիմմունքներով լիներ՝ դեմ չէի լինի, բայց այդ 17 հոգին աշխատավարձ են ստանում ու այդ աշխատավարձը գոյանում է իմ և ձեր վճարած հարկերից:
Օրինակ, ելնելով այն հանգամանքից, որ Գրիգորիչի այդպես էլ մի հատ խելքը գլխին միտք չի արտահայտել այս ընթացքում, կարելի է միանգամից ցրել 7 խորհրդականների հաստիքները, մեկ ա մեջները օգուտ չկա:
6 օգնականից կարելի է թողնել 1, լավ, 2 հոգում: Թող մեկը օգնի ծերուկին տեղաշարժվել, մյուսն էլ լինի պասիլնի:
Ռեֆերենտը բնությանն ընդհանրապես անհայտ արարած է, ուստի միանգամից կարելի է ձեռք քաշել նաև այդ հաստիքից ու արդյունքում միայն Գրիգորիչի շքախումբը լուծարելով, կարելի կլինի ամսական կտրվածքով խնայել առնվազն մի քանի հարյուր հազար դրամ: Ի՞նչ վատ ա որ:
Արմեն Հովսեփյան