Խոսքս ուղղվում է Մայր Աթոռին ու մշակույթի նախարարությանը:
Զվարթնոցի ու Գառնիի տաճարներում կատարվածների վերաբերյալ-մի բան ասեմ հիմա՝ սրտից թույլ մարդիկ թող չկարդան:
Դեռևս 2003, թե 2004 թվականին, արդեն չեմ հիշում, Զվարթնոցի տաճարը երեկոյան դարձել էր պոռնկանոց: Տաճարի ներսում դրված էին սեղաններ, խմիչքը ծփում էր, իսկ խորա՞նը... դարձրել էին պոդիում, որի վրա քայլում էին կիսամերկ աղջիկները, ու որոնք իրենց գնալուց հետո թողել էին ներքնազգեստից հատվածներ:
Ողջ տարածում կենդանի երաժշտություն էր հնչում, ներկա էին մեր մշակույթի էլիտայից մի ստվար զանգված՝ անուններ չեմ տա:
Կարճ ասած՝ մոդայի ցուցադրություն էր՝ ուղեկցվող ամեն ինչով:
Ու ամենասարսափելին՝ Դիմացի մասում կախված էին 2 պաստառներ՝ դեղին ֆոնի վրա սև օձ: Հետագայում ինձ ասացին,որ մասսոններ են շատ ներկա գտնվել էդտեղ:
Հիմա հարցս՝ ավելի շուտ զայրույթս. էդ սրբապղծությունից տեղյա՞կ չէիք: Ու արդյոք այս ամենը շարունակականության բնույթ չի կրում, ուղղակի նոր է աղմուկ բարձրացել: Ու ո՞վ է ամենամեծ սրբապիղծն էստեղ:
Դավիթ Սամվելյան