Զվարթնոցի խոնարհված սրբավայրում տեղի ունեցածի համար' ամենայն խստությամբ դատապարտում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինության անգիտակից և անպատասխանատու վերաբերմունքը:


Հարկ ենք համարում նշել, որ եթե այլ երկրներում ընդունված է տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ մշակութային հաստատությունների և սրբավայրերի նվաստացումը, ապա այստեղ' Սրբազան Հայաստանում, դա անընդունելի է և դատապարտելի: Զվարթնոցը հուշարձան չէ, Զվարթնոցը խոնարհված սրբավայր է, ուստիև այդտեղ որևէ աշխարհիկ միջոցառման անցկացում, մեղմ ասած, անպատշաճ է և վիրավորում է հայորդու ազգային- կրոնական զգացումները:


Կոչ ենք անում այդ ՊՈԱԿ-ում աշխատողներին, որ ամենայն լրջությամբ անդրադառնան իրենց կոչմանը և ամենայն զգաստությամբ իրականացնեն մեր ազգային պատմամշակութային ժառանգության պահպանումը: Զգուշացեք մեր նախնյաց անեծքից: Զգուշացեք արդար բարկությունից:


Ասողիկ քահանա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Թանգարանների և արխիվի տնօրեն

 

 

Հայ եկեղեցականներ