Ցավալի է, որ մարդ է զոհվել կրակոցների արդյունքում: Հայի դեմ զենքի օգտագործումը իհարկե դատապարտելի է ու անընդունելի, բայց պետք չի առիթ ման գալ ժողովրդի զգացմունքների հետ խաղալու համար, թե բա ՝ բա այդ ոստիկանի ծնողները կամ հարազատները, որ հաշվեհարդար տեսնեն, բա մեխկ չեն և այլն:

 


Մարտի 1-ի զոհերը ծնողներ ու հարազատներ չունեի՞ն, հաշվեհարդար տեսնող չունեի՞ն: Այսքան տարվա ընթացքում երկրում տակ տված ու պարտքերի պատճառով ինքնասպան եղած, երկրից արտագաղթած , տուն ու տեղ կորցած մարդիկ հարազատներ չունեի՞ն, հաշվեհարդար չէի՞ն ցանկանում:
Ամեն ինչը մի փորձեք մենակ մի կողմից նայել, բոլորը սխալ են մենակ դուք եք ճիշտ: Ապստամբներն/ահաբեկիչներն նույնքանով են մեղավոր այդ ոստիկանի մահվան մեջ ինչքանով, որ երկրի ղեկավարությունը, որոնց ղեկավարման ընթացքում երկիրը այս օրին հասավ:
Բա ու՞ր են երկրիս պատգամավորները և մնացած դեմքերը, գնացե՛ք այդ ջահել տղերքի տեղը կանգնեք, այս հարցը ձերն է ոչ թե շարքային ոստիկանինը:

 


Հայաստանում զենքի ուժով կատարված ցանկացած գործողություն անընդունելի է, եթե այն չի կատարվում թշանամու դեմ, անկախ նրանից զենք օգտագործողը ընդիմադիր է, թե ինչ -որ պատգամավորի թիկնազորի պետ:

 

Աշոտ Ասատրյան