Վաղուց է հայտնի, կատուների սիրահարները երեք անգամ հազվադեպ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով: Այժմ հաջողվել է նոր բացահայտում անել. տնային կենդանիները կանխում են ուռուցքային հիվանդությունների զարգացումը: Ամերիկացի գիտնականները տարիներ շարունակ հետազոտություններ են անցկացրել, որին մասնակցել են ավելի քան 4000 մարդ:
Պարզվել է, որ շուն կամ կատու պահող մարդկանց մոտ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 30%-ով ցածր է, քան նրանց մոտ, ովքեր տնային կենդանիներ չունեն: Գիտնականները պնդում են, որ այսպիսի օրինաչափությունը բացատրվում է նրանով, որ կենդանիներ պահողների մոտ զգալիորեն բարձր է օրգանիզմի դիմադրողականությաունը: Հենց դա էլ օգնում է խուսափել տարբեր տեսակի հիվանդություններից, այդ թվում և քաղցկեղից:
Նախկինում հետազոտությունները ապացուցել են, որ այն երեխաները, ովքեր մեծանում են տնային կենդանի ունեցող ընտանիքներում, համեմատաբար քիչ են հիվանդանում, քանի որ նրանք ավելի դիմացկուն են դառնում տարբեր վարակների նկատմամբ: