Ոչ ոք չի առարկում, որ պատգամավորի օգնական ինստիտուտը Հայաստանում կայացած չէ, որ շատ պատգամավորների օգնականներ, անգամ դեմքով նման են իրենց տերերին, ընդ որում, սրանք իրենց գործատու պատգամավորին հենց էդպես էլ վերաբերվում են' "տեր", բայց ամեն դեմքում, պատգամավորներ կան, որ աշխատում են, և նրանցից ավել' պատգամավորների օգականներ կան, որ աշխատոում են: Այս առոումով առնվազն տարակուսանք է առաջանում, թե ինչու ԱԺ-ում պատգամավորի օգնականը հավելավճար/մեկ աշխատավարձի չափով/ չի ստանում?: Այն պարագայում, երբ նման հավելավճար ստանում են խորհրդարանում բոլորը' այդ թվում պատգամավորների վարորդներն, օրինակ: Հասկանալի է, որ այս կարգը հորինող պատգամավորները թքած ունեն իրենցից բացի բոլորի, այդ թվում իրենց օգնականների եկամուտների վրա, կամ առավել ևս արդարության սկզբունքի վրա, բայց մյուսներն ինչով են մեղավոր...Այլ կերպ ասած' պատգամավորի օգնականն ինչով է մեղավոր, որ ինքը պատգամավորի օգնական է, ոչ թե պատգամավորի վարորդ?

 

Հովիկ Աֆյան