Մեզ հասած հայ հնագույն ամբողջական ձեռագիր մատյանը 7-րդ դարի «Վեհամոր Ավետարանն» է: XIX դարի վերջին այն գտնվել է պատմական Ուտիքի Գարդման գավառի Բանանց գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում /ներկայումս' Բայան գյուղ, Դաշքեսանի շրջան, Ադրբեջան/: Տեղացիները հնության ու զորության համար ավետարանն անվանել են «Ծեր» ու «Պահապան»: 1975 թվականին Հայ առաքելական եկեղեցու Ադրբեջանի հոգեւոր թեմի առաջնորդ Տեր Վահան եպս Տերյանը մատյանը բերել է Էջմիածին եւ նվիրվել Վազգեն Ա Վեհափառին: Այն ստացել է «Վեհամոր ավետարան» անունը' ի հիշատակ կաթողիկոսի մոր' Սիրանույշ Պալճյանի:
Ի դեպ, մեզ հասած աշխարհի ամենահին գիրքը գրվել է Եգիպտոսում' Ք.ա 3350թ.: Գրքի առաջին տողերն սկսվում են այսպես. «Ցավոք այսօրվա աշխարհը առաջվանը չէ, հիմա երեխաները չեն ենթարկվում իրենց ծնողներին...»:
Աշխարհի ամենածանր գիրքը գտնվում է Բիրմայում: Այն պատրաստվել է քարից, բաղկացած է 730 էջից եւ կշռում է 1400 տոննա: Ինը տարվա ընթացքում նրա «էջերին» փորագրվել են բուդդիզմի դրույթներ: