Ինձ նման հնաոճ ու ժամանակին չհանձնվող մեկի համար նախագահական երդմնկալության լավագույն (գուցե միակ ինձ հետաքրքրող) դետալը՝ Վեհամոր ավետարանի վրա երդում անելն է, որը Տեր-Պետրոսյանի շնորհիվ առկա է էդ արարողության մեջ դեռեւս 1991-ից:

 

Դա նշանակում է, որ եղածն ինչ որ օդի մեջ կախված, անորոշ եւս մեկ Հանրապետություն չէ, իր զուտ արտաքին ձեւեր փոխառող սահմանադրությամբ, այլ դարերում ձեւավորված ու դարերում անընդատ վերածնվող Հայոց Թագավորությունն է՝ հայ ժողովորդի միակ ու իսկական պետությունը ու միակ ու անփոփոխ քաղաքական գաղափարը: