Այսօր ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով 2012-ին ազատազրկման էր դատապարտվել ոստիկանին հարվածելու համար, հայտարարեց, որ երեկ մի քանի ոստիկանի վրա կրակ բացած Հայկ Կյուրեղյանը քաղբանտարկյալ է: Տիգարնն ասում է, որ Հայկի արարքում ինքը տեսնում է ի պաշտպանություն նոյեմբերի 5-ին կալանավորված տղաներին սատարելու քայլ:
Մի կողմ դնելով զայրույթս ու խիստ կասկածելով Տիգրանի ադեկվատության վրա՝ նրան ու նրա այս միքտը կիսողներին մաղթում եմ, որ հաջորդ անգամ նմանատիպ «քաղբանտարկյալները» իրենց ակցիաների շրջանակներում կրակ բացեն ու վնասեն Տիգրանի ու նրա այս միտքը կիսողների հարազատներին ու բարեկամներին:
Արամ Անտինյան