ՄԻՆՉԵՎ 25 ՏԱՐԵԿԱՆ ԳԼԱՄՈՒՌՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ:ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ԵՎ ՄԵՐ ԷՎՈԼՈՒՑԻԱՆ

Նորից եմ խնդրում 25 տարեկանից ցածր իրենց գլամուռ համարողները թող չկարդան,պետք չի,գրառմանս մեջ ձեզ հետաքրքրող ոչինչ չկա:


Ժողովուրդ զգացե՞լ եք մեր դրամի էվոլուցիան լրիվ համընկնում է մեր ազգի սոցիալական ու դեմոգրաֆիկ իրականության հետ:Սկսեմ հերթով թվել: Հիշու՞մ եք մեր որոշ թղթադրամների վրա մինչև մետաղադրամներ դառնալը ովքեր և ինչեր էին պատկերված,և ինչպես անհետացան:Սկսենք ամենափոքրից՝
10 դրամ:Այս թղթադրամի մի երեսին Մասիսն ու Սիսն էր,մյուսին սասունցի Դավթի արձանը: Այս արժեքներն այնքան արժեզրկեցին տեղին ու անտեղի անընդհատ շոշափելով ,որ հետագայում դարձավ մեզ համար էժանագին մետաղից զուտ մանրի միջոց:

25 դրամ: Այս թղթադրամի պատկերված էին մեզ հասած անտիկ շրջանի պատմամշակութային ժառանգության նմուշներ՝սեպագրեր քանդակներ: Դե ներկայումս այնպես անտեսվեցին այդ արժեքները,որ իրենց գրպանի շահույթի համար կարող են նույնիսկ սեփական ձեռքերով ոչնչացնել,ասենք քյաբաբնոց սարքել գառնու տաճարի կողքը,և դուրս հանել ՅՈՒՆԵՍԿՈ-ի պահպանվող արժեքների ցուցակից:Նույն կերպ դուրս եկավ այդ թղթադրամը և 25-ի տեղը ներմուծեցին ժանգոտող մետաղով արժեզրկված 20 դրամանոց մետաղադրամը:


50 դրամ: Արամ Խաչատրյան՝մեր հանճարեղ կոմպոզիտորներից մեկը,դե 2000 ականներից ռաբիսը ներխուժեց եթեր,գրեթե բոլոր զլմներով գերակշռեցին արաբաթուրքական մուղամները,եվ աստճանաբար Հանճարեղ կոմպոզիտորի նկարվ դրամը վերափոխվեց անճաշակ ու ցածրարժեք մի սովորական կոպեկի,ինչպես մեր մշակութային կյանքում:


100 դրամ: Վիկտոր Համբարձումյան ,դե պիտի փոխվեր անհետանար,մեզ մոտ նախկին հզոր գիտական ներուժից գրեթե ոչինչ չի մնացել:


500 դրամ : Ալեքսանդր Թամանյան,նախկին թամանյանական Երևանից ոչինչ չի մնացել,պիտի դա էլ փոխվեր և փոխվեց մի մետաղադրամի, որի միջին մասը մի քիչ փայլուն՝ինչպես Երևանի կենտրոնը,իսկ ծայրամասերը դեղին և կենտրոնի հետ լրիվ անհամատեղելի նախշերով:


1000 դրամ: Ամենասկզբում 1000 դրամի վրա պատկերված էր Մաշտոցը,դե կյանքը փոխվեց փոխվեցինք և մենք և մաշտոցն արդեն ակտուալ չէր,դե ի վերջո ինտերնետով ազգի 70%ը տրանսլիթով է գրում լատինատառ,իսկ ազգային դրամի վրա պիտի լինի ավելի ժողովրդական երկրացի,և ... նոր 1000 դրամները տպվեցին Չարենցի նկարով:Դե Չարենցը դեռ ակտուալ է,համացանցում շատ են ցիտում ազգայնականները նրա բանաստեղծությունից հատվածներ:


5000 դրամ: Թումանյան,փառք Աստծո դեռ Թումանյանի անալոգ նորօրյա գրող չի հայտնվել՝նոր կրեատիվ գաղափարներով,նույնը կասեմ Իսահակյանի և Սարյանի մասին:Դեռևս գրական ու կերպարվեստի ասպարեզը չեն կարողացել վերջնական ապականեն:

50-100 000 դրամներ: Ինչպես գիտենք որ այս դրամների վրա ավելի շատ պատկերներն արված են քրիստոնեական թեմաներով,բայց դե հասարակ քաղաքացիների համար դրանք շատ բարձր արժեքներ են,որոնց մոտ հազվադեպ են հանդիպում,ինչպես քրիստոնեական արժեքները,բոլորս գիտենք խոսում ենք դրա մասին բայց ոչ մեկս չենք կարողանում լիակատար տեր լինել և պահել այդ արժեքները:

 

Հարություն Մնացականյան