ՀՀ-ում ունենք օրենք, որն արգելում ա հոգեորսությունը, բայց ցավոք, ոչ ոք այդպես էլ չի գլուխ դրել ու չի սահմանել, թե ի՞նչ ա ասել հոգեորսություն: Հիմա, մեր իրավապաշտպանների սիրելի Եհովայի վկաները արդեն դուռ թակելով չեն բավարարվում. օրը ցերեկով, Երևանի փողոցներում ստենդեր են դնում:

Հիմա մի քիչ ավելի խորանանք խնդրո առարկայի մեջ: Ինչպես ես եմ հասկանում, էդ կրոնական կազմակերպությունների մասին օրենքը ընդունում էին դեռ այն ժամանակ, երբ քաղաքական օրակարգում էր Եվրոինտեգրումը ու օրենքն էլ ընդունվեց ոչ առանց արևմտյան կողմի ուժգգին պռեսսինգի:

Հիմա եվրոինտեգրումը օրակարգում չկա ու անձամբ ես չեմ հասկանում, թե ինչի՞ պետք ա շարունակենք սյսյուկանիաները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ այս հարցի համատեքստում: Ի՞նչ ա խանգարում մեզ պարզապես մի հատ ցուցակ կազմել կրոնական կազմակերպությունների, որոնց գործունեությունը կարգելվի ՀՀ տարածքում:

Պետդեպի զեկույցի՞ց ենք վախենում: Նույն պետդեպի զեկույցները ոչ մի կերպ չեն խանգարում ԱՄՆ-ին Սաուդյան Արաբիայի հետ ախպերություն անել, որտեղ ի դեպ մահապատիժ ա սահմանված այն անձանց համար, ովքեր կհանդգնեն իսլամից՝ քրիստոնեության անցնել:

ԵՄ-ն կտխրի՞: Էհ հեչելիս թե չի տխրի, մենք սուվերեն երկի՞ր ենք, ուրեմն իրավունք ունենք մեր ներգին կարգերը սահմաննելու, առավել ևս, որ առնվազն Եհովայի վկաների պարագայում Ֆրանսիայի պես երկիրն էր արգելել նրանց գործունեությունը (հետո Եվրադատարանը չէղարկեց այս որոշումը):

Ասել կուզի, ժամանակը չի՞, որ էս աղբից մաքրենք մեր հասարակությունը: Կարանք անենք է՜, մենակ թե ուզել ա պետք:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան