-Մամուլում քեզ նման մի անգրագետ է գրել (ձեռքով փակելով ձայնագրիչը-լր.): Չեմ կարծում այդպիսի հիմարություններ… Մենաշնորհ չկա, ազիզ ջան. Երիտասարդ, փոքրիկ աղջիկ ես,....
Եվ նմանատիպ այլ վիրավորանքներ PressIdent լրատվականի լրագրողի հասցեին, ով ընդամենը հարց էր տվել' իր մասնագիտական պարտականությունն էր կատարel:


Ով է Հերմինե Նաղդալյանին ու նրա նմաններին բարոյական իրավունք տվել նման կերպ խոսելու և վիրավորանքներ տեղալու լրագրողի հասցեին:
Մհեր Սեդրակյան, Վարդան Այվազյան, Առաքել Մովսիսյան, Շուշան Պետրոսյան, ..... այժմ էլ Հերմինե Նաղդալյան, ինչ որ իրար հերթ չտալով չափերն անցնում են, ինչ որ օրինաչափություն դարձրին լրագրողների հետ վիրավորանքներ հասցնելով խոսելը:


Լրագրողի իրավունքն ու պարտականությունն է հարց տալը, ձեր նմաններինն էլ' պատասխանելը, և պատասխանելը' կոռեկտ, զուսպ և հավասարակշռված, քանի դեռ մեր վճարած հարկերով եք վճարվում ու պետ. պաշտոնյա եք կոչվում, պարտավոր եք ձեր տեղը ճանաչել ու կոռեկտ լինել:


Ես հրապարակավ հայտարարում եմ, որ այս անձը մեր լրատվամիջոցի լրագրողին (ով ի դեպ այժմ հղի է) վիրավորելու համար պետք է ներեղություն խնդրի, ի վերջո իրենց մարդամեջում պահել պետք է սովորեն, թե ոչ: — с Arevik Isajanyan.

 

 

Անի Քոչար