Սիրելի ուսանողներ,


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Հիշեցնեմ, որ սա Հայաստանի ողջ պատմության մեջ աննախադեպ օրենսդրական փաթեթ է, որով մերուսանողների համար ստեղծվում են կայուն սոցիալական երաշխիքներ և բարձրագույն կրթության առավել ընդծված մատչելիություն:

Թվարկեմ օրենքների ընդամենը մի քանի դրույթներ՝


ա. Կառավարության կողմից բուհերի ուսման վարձերի վերին շեմ կսահմանվի:
բ. Պետական բուհերն իրենց հատկացված անվճար տեղերի տաս տոկոսի չափով պարտավոր են տրամադրել անվճար կրթություն' պետության համար գերակա համարվող մասնագիտություններով:
գ. Բուհերի բյուջեների առնվազն յոթ տոկոսը պետք է ուղղվի ուսանողական զեղչերին:
դ. Օրենքով երաշխավորվում են ֆիքսված ուսանողական զեղչեր սոցիալապես խոցելի խմբերի համար:
ե. Այս ամենը կգործի լավ առաջադիմություն ունեցող ուսանողների համար:
Եվս մեկ կարևոր քայլ կատարեցինք, որպեսզի ոչ մի լավ սովորող ուսանող չզրկվի բարձրագույն կրթության հնարավորությունից:


Օրենքի մանրամասներին առաջարկում եմ ծանոթանալ նրանց հրապարակումից հետո:

 

Հ.Գ. Խնդրում եմ տարածել, որպեսզի մեր ուսանողներն առավել տեղեկացված լինեն իրենց իրավունքների և նոր հնարավորությունների մասին:

 

Արմեն Աշոտյան