Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին օրենք:
Oրենքի նախագծի հեղինակներն են Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը: Նշենք նաև, որ օրենքի նախագծի հիմքը՝ այսպես ասած, կմախքը, տվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ պատվերը՝ բնականաբար' Եվրախորհուրդը:
Օրենքում մի քանի ինձ համար անհասկանալի կետեր կան, դրանցից մեկը՝
5.2. 2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են գենդերային հարաբերությունները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Ստացվում է, որ վաղը «դրսում» կարող են այլ՝ այս օրենքին հակասող դրույթներ մշակել և, հղվելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների վրա, պարտադրել դրանք։ Ես չգիտեմ՝ սա ընդունվա՞ծ պրակտիկա է իրավունքի մեջ՝ գերակայություն տալ միջազգային պայմանագրին տեղական օրենքի նկատմամբ։Իմ ու շատերի կարծիքով, օրենքի 3-րդ կետը սկիզբ է դնելու համասեռամոլության և այլ սեռական այլասերվածությունների օրինականացմանը:Հետո, ինչ վերաբերում է օրենքի ներսում առկա ձևակերպումներին, որոնք տարածում են քաղաքացիները, իրոք մտահոգիչ են: Ու պետք չէ ծաղրել կամ հեգնանքով վերաբերվել: Իմ համար միանշանակ անընդունելի ձևակերպումներ են: Թեև առանց օրենքի էլ, ով ինչ ցանկանում , անում էր, բայց օրենքի շնորհիվ ժամանակի ընթացքում սրանք նորմալ երևույթներ կդառնան: Դարձավ այն անեկդոտը, երբ հոլանդացուն հարցնում են տղա է ունեցել, թե աղջիկ, պատասխանում է, թե' կմեծանա, կորոշի: Եթե այս երևույթները քարոզվում են Չինաստանի, Հնդկաստանի ու այլ երկրների համար, որ բնակչության քանակը գլոբալ առումով նվազեցնեն, դա մեզ չի վերաբերում: Ինձ երբեք հաճելի չի լինի Երևանում Դրանից իմ ցեղապաշտական ու արիական հոգին կալեկոծվի ու բոլորին ջրի տակ կառնի :Մենք պետք է կենտրոնանք այս կարևոր թեմայի վրա, ինչպես նաև սեռական այլ հարցերի վրա, որոնք ամեն օր անտեսվում են Հայաստանի հետադեմ ուժերի կողմից։
Սևան Աղաջանյան