Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տարածքում թուրքական դրոշն «իջեցվել» է: Դիարբեքիրի Լիջեի շրջանում վերջին օրերին ՔԲԿ-ի աջակիցների ու անվտանգության ուժերի միջև բախումների ժամանակ զոհված մի երիտասարդի հուղարկավորությունից հետո կրքերն էլ ավելի են թեժացել: Այդ նույն ժամանակ ցուցարար մի երիտասարդ կարողացել է մուտք գործել Թուրքիայի ռազմաօդային ուժերի 2-րդ մարտավարական հրամանատարության տարածք և զորամասում բարձրացված թուրքական դրոշն իջեցնել: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ հայտարարել է, որ կրակ չեն բացել դրոշն անարգողի ուղղությամբ, քանի որ նա երեխա է եղել և գթասրտություն է ցուցաբերվել:

 

 

Լևոն Հովսեփյան