Փաստորեն, 2018 թ. սկսվում են 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումները Թուրքիային: Թուրքական ռազմաօդային ուժերի պարկը թարմացվելու է 100 միավոր F-35 կործանիչներով: Սա արդեն տարածաշրջանում նոր սպառազինություն է, սպառազինման նոր որակ: Թուրքական օդուժի հնարավորություններն ու որակը նման համալրմամբ նոր մակարդակի են բարձրացվում: Թուրքիան միայն նման քանակի այդ ինքնաթիռների համալրմամբ մի քանի աստիճանով փոխում է ուժային հավասարակշռությունը իր ողջ շրջակայքում: Սա լուրջ մարտահրավեր է տարածաշրջանյին երկրներին, այդ թվում նաև' Ռուսաստանին: 100 միավոր F-35-ի հայտնվելը թուրքական զինված ուժերում ողջ տարածաշրջանում կապահովի լուրջ ու մրցակցությունից դուրս օդային գերակայություն: Նույնիսկ Ռուսաստանը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի թուրքական նման գերակայությանը հակակշռելու համար:
Լևոն Հովսեփյան