Հետաքրքիր մի երևույթ եմ նկատել մեր  «արևմտամետների մոտ: Նրանք երբ ուզում են Ռուսաստանին հայհոյել, ոչ թե ասում են որ ՀՀ իշխանությունները այնքան ապաշնորհ են, որ Հայաստանը դարձնում են ռուսական գուբերնիա, այլ նշում են, թե ընդդիմությունը , որևէ բան չի անում Ռուսաստանին Հայաստանից  «դուրս շպրտելու» ուղղությամբ, դրանով իսկ նա ավելի վատն է դառնում քան իշխանությունը:

Հարգելիներս, նախ մի ընդդիմադիր էլ դուք եք, քանի որ ընդդիմանում եմ արտաքին քաղաքական գործընթացին, ինչքան էլ ձեզ ընդդիմադիր չհամարեք և ձեզ հայտարարեք քաղաքացիական, իրավապաշտպան, կենտրոնասեր, թե իշխանակառույց և ձեր քննադատությունը նախ և առաջ պետք է ուղղված լինի ինքներդ ձեզ՝ երկրորդ, դուք եթե սիրում եք արևմուտքին, դա դեռ չի նշանակում, որ ուրիշներն էլ պետք է արևմուտքին անվերապահորեն ընդունեն: Դա նույնն է, որ դուք մեկին սիրեք, բայց հենց ամուսնանալու ժամանակը գա առաջարկեք որ ուրիշը ձեր փոխարեն ամուսնանա, չնայած ձեզնից ո՞վ ա գլուխ հանում, մեկ էլ տեսար առաջարկեցիք ))))

 

 

Առակել  Սեմիրջյան