Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում: Այլ կերպ կարելի է հավերժ Մովսես ձեւանալ եւ առաջնորդել՝ մինչեւ վերջին հայը: Եթե օտարն այդքան համոզված է, որ մենք անկարող ենք պահպանել անգամ այս ստորացուցիչ վերջինը, ուրեմն կովը երդիկից է տարվում:
Մեկ միլիոն երեք հարյուր հազար քառակուսի կիլոմետր էթնոքաղաքակրթական տարածքին տիրապետած ժողովուրդը խցկվել է այս անկյունիկում (եւ իհարկե գետոներում) օտարի կողմից փաթաթված հայրենապաշտության նման կերպի պատճառով: Եթե Վրացյան ու Տասնապետյան եք տպագրում եւ չեք կարդում՝ դա դեռ արդարացում չէ, առավել եւս արդարացում չէ, եթե կարդում եք ու չեք հասկանում...
Միհրան Հակոբյան