Երբ որևէ քաղաքական ուժ իրեն համարում է ընդդիմություն, ենթադրելի է, որ նրա գործունեության մեջ մեծ տեղ է զգաղեցնելու քննադատական մոտեցումներ արտահայտելը, բայց երբ ամբողջ գործողություններն են սահմանափակվում միայն քննադատելով, ուրեմն նշանակում է ինչ-որ մի բան այն չէ նրա ընդդիմադիր կարգավիճակի հետ: Քննադատությունը պետք է ոչ միայն թիրախային լինի, այլ նաև գոնե երբեմն դուրս գա ընդամենը գոյություն ունեցող խնդիրների պարզ նկարագրումից ու ներառի նաև լուծումներ, նոր տարբերակներ, գոյություն ունեցողին ինչ-որ այլընտրանք: Եթե այս ամենը չի արվում, ապա ըստ էության գործ ունենք ոչ թե ուժի հետ, ով ընդդիմադիր գործունեություն է իրականացնում, այլ առավելապես ուժի հետ, ում ուղղակի «դզում է» ընդդիմադիր լինել:

 

 

 

Կնյազ Սարոյան