Փաստորեն Ադրբեջանի «սև դրամապանակը» ուղղված չի եղել միայն հայ-ադրբեջանական կոնֆլիկտին և այդ դրամապանակից ահռելի գումարներով կաշառվել են միջազգային շատ գործիչներ Ադրբեջանի համար անօրինական աշխատանքներ կատարելու համար:


Ադրբեջանի իշխանությունները Մեծ Բրիտանիայում բացել են կազմակերպություն, որի օգնությամբ լվացել են մոտ 3 մլդ դոլար: Գումարները ծախսվել են Ադրբեջանի իշխանության օգտին տարբեր գործողություններ կատարելու նպատակով, որի արդյունքում աչք է փակվել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի վրա, Իլհամ Ալիևի նախագահական ընտրությունները ճանաչվել են ամենաիդալականը, այդ գումարներից բաժին է հասել նաև Յունեսկոյին, որը իր հերթին կեղծ միջոցառումներ է կազմակերպել Ադրբեջանի իշխանության համար:


Գումարների մի մասն էլ ծախսվել է ադրբեջանցի այն գործարարների հաճույքների վրա, որոնք ներգրավված են եղել այդ կազմակերպությունների բացման և գործունեության մեջ:
Իհարկե այս միլիարդների մեծ մասը ծախսվել է նաև Արցախի հարցի համար ու տարբեր մասշտաբի կազմակերպություններ ու գործիչներ , ովքեր կապ են ունեցել այդ հարցի հետ մեծ հաճույքով օգտվել են դրանցից: Այսքանից հետո դեռ մարդիկ կլինեն, որ այդ կազմակերպություններին բանի տեղ կդնեն ու հույսները կկապեն դրանց հետ:

 

Աշոտ Ասատրյան