Այլևս չկա մի կառույց, տարածք, որ վաճառված չլինի... հիմա էլ օր օրի թանկացնում են լույս, գազ, ձեռքախոս, ուտելիք-հագնելիք, որ մարդիկ կանգնած մեռնեն...
Սթափվեք մարդիկ, էս իշխանությունը ձեզ վերջնականապես, ձեր տներից աքսորում է. փողոցում էլ տեղ չունեք մնալու, փողոցն էլ է վաճառված...
Բայց էս ոչուփուչ, դատարկ, ուռուգլուխներին, ինչպես է հաջողվում մարդկանց շեղել... զարմանում եմ, այլևս չզարմանալու պայմանով, ինչպես երևում է ամեն օր մի բան սպունգի նման տնգվում է, մեկի ճակատոսկրերին, մյուսի աչքերին, որտեղ դադարում են տեսնել և այդպես էլ կուրորեն շարունակում ենք ապրել, մինչդեռ նրանք, ովքեր հրաման արձակողներ են, հեռվում կանգնած ծիծաղում են, թե տեսեք, տեսեք ինչ ժողովուրդ ունենք, օրը մի թեմա կտանք ու թող ազգը հայոց քրքրվի... այստեղ են ասել՝ քրքրվեք դուք, որ ժողովրդին դրել եք մառանը, փակել, որ տանիք չբարձրանա, արևի երես չտեսնի... Ու այսքանից հետո դեռ փորձում ենք ինչ-որ բան փոխել...
Միկոյանի արձանի տեղադրման գործընթացը դեռ չավարտած, շունչ չքաշած ու այդպես էլ հարցեր, որոնք մնում են անպատասխան, հիմա էլ էս անազիզ օրով լֆիկը... ասել է, թե Սամվելը հիմա ուր որ է դեսպան կդառնա... այո՛, լֆիկը դեՍՊԱՆԻ դերում... մինչդեռ այս ընթացքում, երբ օրվա թեման դառնում է Սամոն, էլեկտրաէներգիան, որը շատ ավելի կարևոր թեմա է, թանկացնում են, և ոչ միայն էլեկտրաէներգին կթանկանա... դե քանի դեռ ազգս խառնվել է իրար, լֆիկի թեմաներով, լֆիկը հեռվում մեքենայի ապակին կիջեցնի ու մատ թափ տալով կասի՝ տեսաք, դուք մինչև փակ շուկայի դեմ պայքարում էիք, ես այդ ընթացքում, վերևներում դեսպանի տեղ էի առնում... Չգիտեմ էլ ինչ ավելացնեմ...
Սթափվեք մարդիկ, էս իշխանությունը ձեզ, ձեր տներից աքսորում է. փողոցում էլ տեղ չունեք մնալու, փողոցն էլ է վաճառված...
Արթուր Հայրապետյան